Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

Վայոց ձորում մեկնարկել է արևային կայանի շինարարությունը

06.05.2020

https://www.facebook.com/VayotsDzoriMarzpetaran/videos/239330463810888/

 Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր հյուրընկալեց Կիպրահայ ներդրողների, ովքեր մարզում էին Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ: Սփյուռքահայ գործարարները հետևելով Վարչապետ Փաշինյանի հայրենիքում ներդրում կատարելու կոչին, որոշեցին ներդրում կատարել Վայոց ձորի Սարավան վարչական շրջանում՝ հիմնելով <Արեգ Էներգիա> արևային կայանը: Այսօր տրվեց էներգակայանի շինարարության մեկնարկը՝ սպասվում է, որ այն կավարտվի մեկ տարուց:

Դավիթ և Ալեքսանդր Պետրոսյաններն ու Աշոտ Մկրտչյանը եկան Հայաստան, ուսումնասիրեցին օրենսդրությունը, քննարկեցին ծրագրեր և տեղում էլ որոշեցին կյանքի կոչել արևային կայանի գաղափարը: Բացման խոսքում Աշոտ Մկրտչյանը նշեց, որ իրենք որոշեցին իրենց գործարար հայացքն ուղել դեպի Հայաստան: Նրանք նայում են հույսով և հավատքով դեպի հայրենիք և տեսնում են, որ Հայստանում բացվում են մեծ հնարավորություններ: Երբեք Հայաստանում չեն եղել, վստահել են վարչապետի պնդմանը՝ <Հայաստանում ներդրումային դաշտը բաց է և պաշտպանված>:

Գաղափարը ծագել էր, երբ անցյալ տարի Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել էր Կիպրահայ գործարար համայնքի հետ և առաջարկել ներդրումային ակտիվություն ցուցաբերել հայրենիքում:

Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ մենք այլևս ունենք նոր ներդրումային գաղափարախոսություն, մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները գան և ներդում կատարեն Հայաստանում, որովհետ այստեղ նրանք կարող են շահույթ ապահովել: Հայաստանն ունի բարենպաստ ներդրումային միջավայր, իր համար շատ ողջունելի է սփյուռքահայ ներդրողների այս քայլը և համարում է այն մեկնարկային, լիահույս է, որ սփյուռքահայ ներդրողները էլ ավելի ակտիվորեն կսկսեն ներդրումներ կատարել հայրենիքում

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մեծ ուրախությամբ շնորհավորեց ներդրողներին այս որոշիչ մեկնարկի առիթով և վստահեցրեց՝ Վայոց ձորում ցանկացած ներդումային ծրագիր ապահով է, աջակցելու ենք, որ բոլոր գաղափարները սպասվածից ավելի մեծ արդյուքն տան: Ներդրողն այստեղ պաշտպանված է իրավական և ռիսկերի գնահատման առումով, մշտապես կարող է ստանալ խորհրդատվություն ու աջակցությունը : Նա իր խոսքում կարևորեց, որ մարզում երբևէ չենք ունեցել այնպիսի ներդրող, ով ժամանակի ընթացքում ցանկություն է հայտնել տեղափոխվել այլ վայր:

10 մեգավատ հզորությամբ Արեգ Էներգակայնի տարածքը 36 հա է, գտնվում է ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա, ներդրումային պորտֆեյլը կազմում է 9մլն ԱՄՆ դոլար: Ներդրողները կիառել են նոր տեխնոլոգիա՝ օպտիմալ ղեկավարման համակարգով զինված՝ արևին հետևող շարժական կառույց: Դա հնարավորություն է տալու էներգիա ստանալ անկախ կլիմայական պայմաններից:

Նախատեսվում է, որ կայանի կառուցումից հետո այն աշխատակիցներ կունենա և տեղում և հեռավար ձևաչափով:

<Արեգ Էներգիան> ներդրողների միակ նախաձեռնությունը չէ հայրենիքում, բարեհաջող ընթացքի դեպքում կընդլայնեն ներդրումային ոլորտները: Ցանկություն ունեն առաջիկա հինգ տարում մոտ 500 միլիոնի ներդրում կատարել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45