Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա․ Գրիգորյանը ներկա է գտնվել Ջերմուկում ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը

Մարզպետ Ա․ Գրիգորյանը ներկա է գտնվել Ջերմուկում ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը 03.07.2023

Հունիսի 30-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոր և մանկան առողջարանում ՆԳՆ Փրկարար ծառայությունն անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ 01.07.2023

ՀՀ դատախազության հարգելի՛ աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Մասնագիտական օրն առիթ է մեկ անգամ ևս գնահատելու ձեր անուրանալի ավանդը Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման գործում...

Հայտարարություն

Հայտարարություն 30.06.2023

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) հայտարարում է մրցույթ դրամաշնորհային ծրագրում ընդգրկվելու համար։

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Եղեգնաձորի երաժշտական դպրոցում  ներկա  գտնվեց  հաշվետու համերգին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Եղեգնաձորի երաժշտական դպրոցում ներկա գտնվեց հաշվետու համերգին 29.06.2023

Հունիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Եղեգնաձորի երաժշտական դպրոցում ներկա գտնվեց ուսումնական տարվա հաշվետու համերգին։ Այն յուրատեսակ հաշվետվություն էր ոչ միայն դպրոցում արձանագրած հաջողությունների տեսանկյունից , այլև սաների՝ հանրապետական և միջազգային հեղինակավոր մրցույթներում իրենց տաղանդը լավագույնս դրսևորելու և պատվավոր հորիզոնականներ զբաղեցնելու առումով։ Ի թիվս բազմաթիվ ձեռքբերումների՝ ողջունելի էր այս տարի երգչախմբի՝ հանրապետական մրցույթում առաջին տեղը գրավելու փաստը։

   ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը Վայոց ձորի մարզում կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկեց օրենսդրական վերջին փոփոխությունները

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը Վայոց ձորի մարզում կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկեց օրենսդրական վերջին փոփոխությունները 28.06.2023

Հունիսի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հանդիպումը մարզի կրթության ոլորտի ներկայացուցիչների և պատասխանատուների հետ։ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց հյուրերին և ներկաներին՝ կարևորելով նմանատիպ հանդիպում-քննարկումները։ Փոխնախարար Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց հանրակրթության բնագավառում կատարված և ակնկալվող փոփոխությունները, մասնավորապես դպրոցների կառավարման նոր համակարգի ներդրումը,հաստիքների փոփոխությունը, դասարանների կազմավորման նոր կարգը, կամավոր ատեստավորման ցուցանիշները և այդ գործընթացի բարելավման ուղղությունները, մենթոր դպրոցների գործունեությանը, կարիքի վրա հիմնված վերպատրաստումների անհրաժեշտությունը, դպրոցաշինության ծավալները և ժամկետները և այլն։

         ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի բարեմաղթանքի խոսքը նորակոչիկներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի բարեմաղթանքի խոսքը նորակոչիկներին 28.06.2023

Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր՝ այս պահից, ձեր կյանքի կարևորագույն ճամփաբաժանում սկսվում է մի նվիրական ու պատասխանատու շրջան. ձեզ է վստահվում մեր հայրենիքի պաշտպանության սրբազնագույն գործը, ուստի թույլ տվեք բոլոր վայոցձորցիների անունից մաղթել ձեզ անկոտրում կամք, անսասան հավատ և անփորձանք ծառայություն: Հիշենք,որ հայրենիքը չեն ընտրում , ինչպես որ չեն ընտրում ծնողին. հայրենիքը սիրում են անվերապահորեն, աներկբայորեն, ինչպես որ ծնողին, սիրում են անծիր-անպարագիծ, անմնացորդ սիրով: Եվ այդ սերը պիտի մղի ձեզ հրաշքներ ու սխրանքներ գործելուն, և ոսոխը պիտի հասկանա՝ իր դիմաց կանգնած են Հայկ Նահապետի , Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ զորավարի, Մոնթեի արժանի հետնորդները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 17:19:06