Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում- հանդիպում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգի և ներկայացվող պահանջների վերաբերյալ

20.12.2023

   Դեկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քննարկում- հանդիպում սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգի և ներկայացվող պահանջների վերաբերյալ։ Ներկա էին մարզի գյուղոլորտի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքների անասնաբույժներ, ֆերմերային տնտեսությամբ զբաղվող գյուղացիներ, այլ շահագրգիռ անձինք։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը ներկայացրեց քննարկվող խնդիրը՝ նշելով, որ գործընթացի կազմակերպման ժամանակ պետք է կարևորել գյուղացու շահը, միաժամանակ պետք է ընտրել խնդրի կարգավորման քաղաքակիրթ և անվտանգ տարբերակը՝ ձևավորելով օրենքի շրջանակներում համապատասխան մշակույթ և մտածելակերպ․ անելիքների շղթան պետք է լինի հստակ և հասցեական։
   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը նշեց, որ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ից գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային մորթը պարտադիր պայման է, ապա մանրամասնեց գործընթացի բոլոր փուլերը։ Ըստ Գ․ Մարգարյանի՝ սա կբերի մսամթերքի գնի փոքր-ինչ բարձրացման, սակայն պետք է շեշտը դնել առողջության պահպանման, բնակչությանը անվտանգ մսամթերքի տրամադրման վրա։
   <<Վայոց ձոր մսամթերք>> ՍՊԸ-ի տնօրեն Էմին Էրոյանը ներկայացրեց մարզի սպանդանոցի ծառայության մատուցման օրական ծավալները, գները, մսամթերքի պահմանման , տեղափոխման խնդիրները։
    Այնուհետև ներկաները պատասխանատուներին ուղղեցին իրենց հուզող հարցերն ու կիսեցին մտահոգությունները․ դրանք վերաբերում էին մորթին նախորդող պայմաններին, փաստաթղթային հիմքերի ապահովմանը, գործընթացում անասնաբույժների գործառույթներին, գնագոյացման սկզբունքներին, վերահսկողության մեխանիզմներին, ամբողջ մարզում մեկ սպանդանոցի առկայության հետ կապված խոչընդոտներին։ Հնչեց մարզում նաև շարժական սպանդանոց ունենալու առաջարկ։

   Ոլորտի պատասխանատուները չբացառեցին մի շարք տեխնիկական և կազմակերպական խնդիրների առաջացումը գործընթացի սկզբնական փուլում, սակայն հորդորեցին փոխադարձ ըմբռման մթնոլորտում համախմբվել և հետևել օրենքի պահանջներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35