Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը

22.12.2023

   Դեկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը: Այցի նպատակն է քննարկել հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները ու հնարավորությունները, ինչպես նաև ,,Ռաֆէլգրիգ,, ՓԲԸ-ի և ,,Մոգիլյովլիֆտմաշ,, ԲԲԸ-ի միջև վերելակային սարքավորումների համատեղ արտադրության խնդիրները:
   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում երկու կողմերը խոսեցին հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության, տարբեր ոլորտներում ձևավորված հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությունների, համագործակցության ընդլայնման հնարավորությունների, տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ներուժի հիման վրա համատեղ ծրագրերի իրականացման մասին:
   Բարձր գնահատելով փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները՝ կողմերը վստահություն հայտնեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել փոխգործակցային կապերը, դրանք համալրել նոր նախաձեռնություններով:
   Նշվեց, որ արդեն կան հեռանկարային համագործակցության հիմքեր. Եղեգնաձոր քաղաքում գործող ,,Ռաֆէլգրիգ,, ՓԲԸ-ի և Մոգիլյով մարզում գործող ,,Մոգիլյովլիֆտմաշ,, ԲԲԸ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն վերելակային սարքավորումների համատեղ արտադրության շուրջ:
   Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Հայաստանում Բելառուսի Հանրապետության լիազոր և արտակարգ դեսպան Ն. Գ. Ալեքսանդր Կոնյուկը, պատվիրակության մյուս անդամներն այցելեցին ,,Ռաֆէլգրիգ,, ՓԲԸ:
Ընկերության ղեկավարությունը հանդիսավոր կերպով ընդունեց բարձրաստիճան հյուրերին, ովքեր տեղում ծանոթացան ընկերության աշխատանքին, հնարավորություններին, ապա ստորագրեցին համագործակցության պայմանագիր:
   Կողմերը հույս հայտնեցին, որ նմանատիպ նախաձեռնությունները նոր խթան կհանդիսանան համագործակցային կապերի ընդլայնման համար՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և տարածաշրջանային կապերի ամրապնդման ու զարգացման:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53