Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին 09.03.2023
Մարտի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ԱՄՆ աջակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 08.03.2023
Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Գարնանաբույր այս տոնը ևս մի գեղեցիկ առիթ է մեր սերն ու հարգանքն արտահայտելու, գնահատանքի ու մեծարանքի խոսքերն ուղղելու հայ կնոջը, ընտանիքի հանդեպ տածած անսահման սիրո ու անմնացորդ նվիրումի համար: Անուրանալի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության, կրթության և ընտանիքի ամրության ապահովման, ուստիև ազգապահպանության գործում: Կանայք, իրենց դաստիարակած հայրենասեր սերունդներով, կարևոր դերակատարություն ունեն նաև հայրենիքի պաշտպանության գործում: Անգնահատելի է կանանց ներդրումը

Քննարկում մարզի առողջապահության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ 01.03.2023
Փետրվարի 28-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի առողջապահության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպում: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, ՀՀ ԱՆ պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Արծվիկ Բալոյանը և մարզային առողջահական կազմակերպությունների ղեկավարները:

Շարունակվում է համագործակցությունը ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հետ 27.02.2023
Փետրվարի 24-ին մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի պատվիրակության անդամներին։ Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ ՓԳՀ-ի առաքելությանն ու ռազմավարությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Վայոց ձորում կազմակերպության հետագա ներգրավման տեսլականը՝ հօգուտ տեղահանված բնակչության և ընդունող համայնքների։