Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում անցկացվեց <<Մենք ենք մեր համայնքները>> խորագրով փառատոն

29.12.2023


  Դեկտեմբերի 26-ին Վայոց ձորի մարզում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով անցկացվեց <<Մենք ենք մեր համայնքները>> խորագրով մշակութային փառատոն։ Փառատոնի նպատակն էր բացահայտել համայնքների մշակութային ներուժը, խթանել մշակութային կյանքը, աշխուժացնել միջհամայնքային մշակութային կապերը։
   Փառատոնը մեկնարկվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ դեպի Եղեգնաձորի զինվորական պանթեոն քայլերթով․ երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող    հուշակոթողին։
   Միջոցառման հաջորդ հատվածում բոլոր համայնքները ներկայացրեցին իրենց <<մշակութային>> տաղավարները․ հարուստ, բազմազան, գունեղ ցուցանմուշներն արտացոլում էին մշակույթի տարբեր ճյուղեր՝ ձեռագործ աշխատանքներ, կիրառական արվեստ, զարդարվեստ, նկարչություն, քանդակ, փայտամշակում, ծղոտագործություն և այլն։ Արվեստի և արհեստի ստեղծագործությունները բացահայտում էին մարզում գործող մշակութային հաստատությունների, արվեստի դպրոցների ստեղծագործական հնարավորությունները, ներուժը, գործունեության հիմնական ուղղությունները։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը տաղավարները ներկայացնող անձանց հետ զրուցեց մշակութային դիմագիծը պահելու, մշակութային կյանքի զարգացման հեռանկարների, հետագա անելիքների մասին։
Այնուհետև համայնքները ներկայացրեցին պարային և երաժշտական գեղեցիկ ելույթներ։
   Փառատոնի ավարտին բոլոր համայնքները միջհամայնքային կապերի ամրապնդման, համայնքի մշակութային կյանքի զարգացման, մշակութային արժեքների պահպանման և սերունդներին փոխանցման գործում ունեցած ավանդի համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի կողմից արժանացան շնորհակալագրերի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38