Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալվեց Ջերմուկի համայնքապետարանում

26.12.2023

   Դեկտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալվեց Ջերմուկի համայնքապետարանում: Այցի նպատակն էր քննարկել քաղաքի զարգացման հեռանկարների, զբոսաշրջային ռեսուրսների օգտագործման, ներդրումային ծրագրերի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ծանոթանալ աշխատանքային ընթացիկ խնդիրներին։
   Մարզպետ Կ․ Միքաելյանն իր ելույթում անդրադարձավ Ջերմուկի անվտանգային և քաղպաշտպանության խնդիրներին, զբոսաշրջային հնարավորությունների լիարժեք օգտագործման, հեռանկարային ծրագրերի մշակման, միջազգային զբոսաշրջային հարթակներում քաղաքի գրավչությունների ներկայացման, ներդրումային ծրագրերին որոշակի արտոնությունների տրամադրման, ինչպես նաև քաղաքը բոլոր սեզոններին զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու հարցերին։
   Մարզպետը կարևորեց նաև համայնքի գյուղական բնակավայրերի խնդիրները և խնդիրների լուծման հարցում ՏԻՄ աշխատակիցների դերակատարությունը․ որպես բնակչի հետ շփման առաջին օղակ՝ բնակչի մոտ մի շարք հարցերի շուրջ պետության վարած քաղաքականության մասին պատկերացումները ձևավորվում են հենց այս մակարդակում։
   Հանդիպման վերջում ներկաները հարցեր ուղղեցին մարզպետին, որոնք վերաբերում էին Ջերմուկում մշակույթի տուն կառուցելուն,ինքնակամ շինությունների օրինականացման ընթացքում ծագած խնդիրներին, հողակտորների կադաստարային արժեքներին և այլն։Քննարկվեցին բարձրացված հարցերի լուծման տարբերակները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38