Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Արխանգելսկի մարզում 10.05.2023
Մայիսի 9֊ին ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Արխանգելսկի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկին ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին։
Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի 05.05.2023
Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի, որը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 30-ին, ժամը՝ 10.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս
<<Առողջ ապրելակերպի>> իրազեկման հանրային արշավ Վայոց ձորի մարզում 05.05.2023
Մայիսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող > իրազեկման հանրապետական արշավի վայոցձորյան միջոցառումը, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակիցներ: Հանրային արշավի մարզային միջոցառման շրջանակներում
Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման քաղաքականության շրջանակներում մայիսի 2-ին մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Հասմիկ Տոլմաջյանին։
Մայիսի 2-ին Ջերմուկ քաղաքում կնքվեց գործընկերության հաստատման մտադրության մասին հայտարարություն Վայոց ձորի մարզի և Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև՝ հիմք դնելով երկու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և ամրապնդման գործընթացի համար։ Հայտարարությունը ստորագրվեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի կողմից։