Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեցին որակյալ խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեցին որակյալ խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ 06.08.2012

Օգոստոսի 3-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, նույն ՓԲԸ-ի հարավային տարածքային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը, մարզպետարանի աշխատակազմի և մարզային շահագրգիռ կառույցների, ինչպես նաև մարզի համայնքների ղեկավարներ:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը 03.08.2012

Ս/թ օգոստոսի 14-ին, ժամը` 11.00-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը:

Հրաժեշտի խարույկ` <Սիրանույշ> ճամբարում

Հրաժեշտի խարույկ` <Սիրանույշ> ճամբարում 02.08.2012

Խարույկից առաջ ճամբարականների ուժերով ներկայացվեց գրական-երաժշտական կոմպոզիցիա` Գևորգ Էմինի ստեղծագործության հիման վրա: Խարույկը վառելու պատիվը վերապահվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին, իսկ խարույկի շուրջ իշխում էր անկեղծ տրամադրությունը, հնչում էին շնորհակալանքի և հեռանալու ափսոսանքի խոսքեր, թևածում էր ուրախ երգն ու պարը: Երեխաները ճամբարից հեռացան իրենց հետ տանելով անմոռաց հուշեր, գեղեցիկ տպավորություններ ու կրկին վերադարձի սպասումներ:

Քաղաքացիների ընդունելություն` օգոստոսի 10-ին 01.08.2012

  Սահմանված կարգի համաձայն` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ 2012 թվականի օգոստոսի 10-ին, ժամը` 14-ին, տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5: Աշխատակազմի ՏՀԿ բաժին  

Համայնքային ծրագրերի ամփոփիչ միջոցառում Գետափ համայնքում

Համայնքային ծրագրերի ամփոփիչ միջոցառում Գետափ համայնքում 01.08.2012

2012թ. հուլիսի 31-ին, ժամը 11.00-ին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի համայնքային կենտրոնում կայացավ ԱՄՆ ՄԶԳ քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված համայնքային ծրագրերի ամփոփիչ միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը, մարզի ծրագրային այլ գործընկեր համայնքների ղեկավարներ ու պաշտոնատար անձիք:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 01.08.2012

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 3 ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 15:21:47