Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն խաղողի բերքի մթերման խնդիրների վերաբերյալ

08.10.2012


Այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որին ընդունել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված մարզում աճեցված խաղողի բերքի մթերման ընթացքին: Խորհրդակցությանը մասնակցում էին հանրապետության և մարզի խաղող մթերող ձեռնարկությունների տնօրեններ ու խաղող արտադրող համայնքների ղեկավարներ:
Քննարկումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց մթերողների հետ, որպեսզի խաղողի աճեցված բերքը մթերվի ամբողջությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40