Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԶԵԿՈՒՑՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ 26.08.2011
ԶԵԿՈՒՑՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ 25- ը օգոստոսի 2011 թ . Խորհրդակցության հարգելի մասնակիցներ։ Ամենամյա...
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 25.08.2011
Օգոստոսի 25-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի կրթության համակարգի աշխատողների աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությունում նախորդ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման և նոր ուստարվա խնդիրների մասին զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Խորհրդակցության մասնակիցներին նախօրոք բաժանվել էր քննարկվող հարցերի սեղմագիրը ծանոթանալու և քննարկմանը մասնակցելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ` ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ 17.08.2011
ՀՀ մշակույթի նախարարության, մարդկային ռեսուրսների «Փյունիկ» համահայկական հիմնադրամի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվում է «Հայկական ներկապնակ» խորագրով առաջին միջազգային սիմպոզիումը, որի շրջանակներում ՀՀ, ՌԴ եւ Բելառուսի նկարիչներն այցելում են հանրապետության տարբեր մարզեր եւ վրձնում հայկական բնաշխարհի գույներն իրենց մեկնաբանություններով: Սիմպոզիումի ղեկավարն է ՌԴ նկարիչների միության անդամ, միջազգային մրցանակի...
ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատությունների /պոլիկլինիկաների/ կողմից տրվող տեղեկանքների տրամադրումը կանոնակարգելու, մասնավորապես դիմողներից և աշխատողներից, կամ աշխատանքի ընդունման համար դիմած քաղաքացիներից չսահմանված տեղեկանքներ պահանջելուց կամ տրամադրելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ:Ներկայացնում ենք այն ծառայությունների ցանկը, որոնց դիմաց տեղեկանքներ պահանջելը կամ տրամադրելը նախատեսված չէ. -ուսումնական հաստատություններ դիմողներ,...
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ 140 ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ 10.08.2011
ՀՀ Վարչապետի 2011 թ. հունիսի 2-ի N 495 – Ա որոշման համաձայն պետական բյուջեի հաշվին իրականացվել է զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքները: Ըստ վերը նշված որոշման` Վայոց ձորի մարզին հատկացվել է 140 տեղ` 2 փուլով կազմակերպելու վայոցձորցի դպրացահասակ երեխաների ամառային հանգիստը: Համաձայն սահմանված գրաֆիկի` 1-ին...
ՀՀ Վայոց ձորի համայնքներում աճել են տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման մակարդակները 08.08.2011
2011 թվականի 7 ամսվա ընթացքում մարզի 44 համայնքների տեղական բյուջերով եկամուտներ են նախատեսվել 589207.7 հազ. դրամ, հավաքագրվել է 571791.3 հազ. դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը կատարվել է 97.0 %-ով, որից սեփական եկամուտներ՝ նախատեսվել է 186107.0 հազ. դրամ, փաստացի հավաքագրվել է 168689.9 հազ. դրամ, կամ կատարվել է 90.6 %-ով։ Ըստ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության...