Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

16.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի կառավարության և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրվեց առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր:
ՌԴ Արխանգելսկի մարզի Կառավարության անունից հանդես է եկել Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օրլովը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անունից` Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Համաձայնագիրը կնքվել է Երևան քաղաքում 2012թվականի հոկտեմբերի 13-ին,
հավասար իրավական ուժ ունեցող երկու օրինակից` ռուսերեն և հայերեն լեզուներով:


Ըստ համաձայնագրի կողմերը համագործակցում են հետևյալ ձևերով .
-առևտրատնտեսական առաջարկությունների, ծառայությունների առանձին տեսակների ցանկի և արտահանվող արտադրանքի, որոնք համապատասխանաբար գտնվում կամ արտադրվում են Արխանգելսկի մարզի (Ռուսաստանի Դաշնություն) և Վայոց ձորի մարզի (Հայաստանի Հանրապետություն) տարածքում, փոխանակում,
-համատեղ ներդրումային ծրագրերի մշակում,
-տնտեսական, վիճակագրական և այլ տեղեկատվության փոխանակում, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության հանապատասխան պարունակում են պետական և առևտրական գաղտնիք,
-ձեռնարկատիրական գործունեության, հարկային քաղաքականության և սոցիալ-իրավական պաշտպանության, բնակչության զբաղվածության ապահովման ոլորտներում առկա փորձի փոխանակում:


Ագրոարդյունաբերության ոլորտում`
Կողմերը օժանդակում են ագրոարդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը` գյուղատնտեսական տոնավաճառների, մասնագիտացված ցուցահանդեսների, գիտագործնական համաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների միջոցով, Արխանգելսկի մարզի (Ռուսաստանի Դաշնություն) և Վայոց ձորի մարզի (Հայաստանի Հանրապետություն) ագրոարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների մասնակցությամբ:


Մշակույթի, արվեստի, սպորտի, զբոսաշրջության, երտասարդական քաղաքականության ոլորտում`
Կողմերը ստեղծում են պայմաններ մշակույթի, արվեստի, սպորտի, զբոսաշրջության, երտասարդական քաղաքականության ոլորտում հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար, ինչպես նաև աջակցում են գեղարվեստական ցուցահանդեսների, թատերահամերգային հյուրախաղերի, երիտասարդական և սպորտային պատվիրակությունների, զբոսաշրջային ցուցադրման օբյեկտների գործունեության կազմակերպման աշխատանքների փորձի փոխանակմանը:


Կրթության, գիտության և տեխնիկայի ոլորտում`
Կողմերը նպաստում են կրթության, գիտության և տեխնիկայի ոլորտում համագործակցության զարգացմանը, համատեղ գիտական միջոցառումների և ցուցահանդեսների անցկացմանը, համատեղ գիտահետազոտական, փորձարարանախագծային և նախագծային աշխատանքների կատարմանը՝ ,,Մ.Վ. Լոմոնոսովի անվան Հյուսիսային /Արկտիկական/ դաշնային համալսարանի հիմքի վրա, Արխանգելսկի մարզի (Ռուսաստանի Դաշնություն) և Վայոց ձորի մարզի (Հայաստանի Հանրապետություն) շահագրգիռ կազմակերպությունների միջև անմիջական համագործակցությանը:


ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օրլովը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը պայմանավորվածություն են ձեռք բերել ունենալու նաև ոչ ֆորմալ հարաբերություններ: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45