Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն 24.07.2012

Հուլիսի 25-ին 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն Վայոց ձորի մարզի Զեդեա, Թառաթումբ, Խաչիկ և Խնձորուտ համայնքների ղեկավարները: Միջոցառումների սկիզբը` Զեդեա համայնքում` 11.00, Թառաթումբում` 19.00, Խաչիկում` 11.00, Խնձորուտում` 16.00:  

Գյուղարտադրանքի մթերումներ` Վայոց ձորի մարզում

Գյուղարտադրանքի մթերումներ` Վայոց ձորի մարզում 24.07.2012

Վայոց ձորի մարզում հետխորհրդային ժամանակներից պտղի մթերում չի իրականացվել: Սակայն ընթացիկ տարում կազմակերպված է անցկացվում պտղի` հատկապես ծիրանի, մթերման աշխատանքները:

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում 24.07.2012

Այսօր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը, ծառայության իրավաբանական վարչության պետ Արմեն Հակոբյանը և ուրիշներ:

Նվիրաբերություն մարզային գրադարանին

Նվիրաբերություն մարզային գրադարանին 23.07.2012

Այսօր` ժամը` 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գրքերի նվիրաբերություն, որի վերաբերյալ նվիրաբերության պայմանագիր ստորագրվեց: Որպես կողմ էր հանդիսանում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը` ի դեմս մարզպետ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի, իսկ կողմ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզային գրադարանը` ի դեմս ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոզա Արտուշի Լևոնյանի:

Ի գիտություն 23.07.2012

  Վաղը` հուլիսի 24-ին, 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն Վայոց ձորի մարզի  Ելփին,Եղեգիս,  և Զառիթափ համայնքների ղեկավարները: Միջոցառումների սկիզբը` Ելփինում` 16.00, Եղեգիսում`  11.00, Զառիթափում` 14.00:  

Նոր հյուրանոցի բացում` Ջերմուկում 23.07.2012

Հուլիսի 22-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բացվել է հուրանոցային նոր համալիր: Բացման արարողությունը կազմակերպվել էր պետական այրերի մասնակցությամբ: Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհանիսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 14:58:38