Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն մարզպետի մոտ

07.12.2012

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն,որին մասնակցում էին<ՎՏՎ ԷՆԵՐՋԻ> ՍՊԸ-ի, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, <Հայջրմուղկոյուղի> ՖԲԸ-ի ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը նվիրված էր <Հայջրմուղկոյուղի> ՖԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի կողմից մարզպետին ուղղված նամակում բարձրացված մարզի Եղեգնաձոր, Շատին և Գետափ գյուղերի ջրամատակարարման <Ոստանի > կապտաժների սանիտարական պահպանման առաջին գոտու տարածքով անցնող <Եղեգնուտ> փոքր ՀԷԿ-ի սնուցող 1200մմ տրամագծի երկու ջրատարիների կառուցման աշխատանքների ընթացքում, նշված գյուղերի ջրամատակարարման կառուցվածքներին հասցված վնասների վերականգման և անխափան ջրամատակարարում ապահովելու հարցերի քննարկմանը:
<Հայջրմուղկոյուղի> ՖԲԸ-ի ներկայացուցիչները նշեցին, որ ՀԷԿ-ի խողովակաշարի կառուցման աշխատանքների ընթացքում վնասված 4-րդ կապտաժը վերականգնված է և վերակառուցվել է 4-րդ կապտաժից մինչև 3-րդ կապտաժ գնացող խողովակաշարը, սակայն չի ձեռնարկվել ոչ մի միջոցառում (ջրատարի ամրացում, գաբիոնների կառուցում) գետի հնարավոր վարարումներից այն պաշտպանելու համար:
Մարզպետն այս առիթով նշեց, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, խմելու ջրատարի անխափան աշխատանքն ապահովելու համար:
Երկու կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզպետարանի ներկայացուցչի մասնակցությամբ տեղում ուսումնասիրել իրավիճակը:
<ՎՏՎ ԷՆԵՐՋԻ> ՍՊԸ-ի ներկայացուցիչը նշեց, որ վնասների մի մասը վերականգնվել է, մնացածն էլ առաջիկայում կվերականգնվի և եթե հետագա կատարվելիք աշխատանքների ընթացքում վնասներ պատճառվեն խմելու ջրատարին, իրենք պատրաստ են այդ վնասները վերականգնելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34