Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելեց Եղեգնաձորի <Տարոն> տրիկոտաժի ֆաբրիկա 04.12.2012
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հինգ ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցելու նպատակով Վայոց ձորի մարզում հյուրընկալված ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկա: Նախարարը տեղում ծանոթացավ ֆաբրիկայում տիրող իրավիճակին և արտադրական հնարավորություններին: Քննարկվեցին ֆաբրիկայի վերագործարկման և հնարավոր աշխատատեղերի ստեղծման խնդիրները:

Գիտաժողով` նվիրված ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հինգ ամյակին 03.12.2012
Դեկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, ներկայությամբ` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազան Մկրտչյանի, տեղի ունեցավ խորագրով գիտաժողով, նվիրված` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հինգ ամյակին: Գիտաժաղովը վարում էր մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, մասնակցում էին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, դասախոսներ և մասնաճյուղի ուսանողները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է պետական պաշտոնյաների էթիկայի խնդիրներին նվիրված համաժողովին 02.12.2012
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը <Քաղաքացիական կրթության նախագիծ> ՀԿ-ի ջանքերով Ծաղկաձորում կազմակերպել էր համաժողով <Պետական պաշտոնյաների էթիկայի խթանում> խորագրով: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հրավերով համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Համաժողովում բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, <Բարձրաստիճան անձանց էթիկայի...

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ում ՏԻՄ համակարգի զարգացմանը 29.11.2012
Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ: Քննարկվեց ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում գործող կազմակերպությունների մշակած <Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումները> վերնագրված...
Բաց հասարակական բանավեճ <Կովկասի> ինստիտուտում 29.11.2012
Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող բարեփոխումների և խնդիրների շուրջ նոյեմբերի 28-ին հասարակական բաց հասարակական բանավեճ է տեղի ունեցել ինստիտուտում` Վայոց ձորի մարզպետի, տարածքային կառավարման նախարարության և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի մասնակցությամբ ծրագրի շրջանակներում: Իր ելույթում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն առանձնացրել է տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող երեք հիմնական խնդիրներ.

Խոյի կուսակալի շնորհակալական նամակը ՀՀ Վայոց ձորի մարզպետին 29.11.2012
ԻԻՀ Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյի կուսակալ Ղոլան Հուսեյն Ամմարին շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին շաբաթներ առաջ կայացած Հայ- Իրանական համատեղ հաջող կայացած մշակութային ցուցահանդեսի համար:


