Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն հաշմանդամներին` Ամանորի կապակցությամբ

09.01.2013


Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Եղեգնաձորի Քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանը, <Սոցիալ-հոգեբանական կենտրոն> հասարակական կազմակերպության փոխնախագահ Խնկանուշ Մարկոսյանը և կենտրոնի կամավոր Արմինե Համբարձումյանն  այցելեցին կենտրոնի շահառուներ` Եղեգնաձորում Սոնիկ Մելքոնյանի և Աշխեն Մարգարյանի, իսկ Գետափ համայնքում Աշոտ Եղյանի բնակարաններ` շնորհավորելու  և բարեմաղթելու նրանց: Հյուրերը ներկայացել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և կենտրոնի կողմից պատրաստված ամանորյա նվերներով:

Ամանորի հյուրասիրության սեղանի շուրջ շնորհավորելով կենտրոնի շահառուներին անցած տոների առիթով Է.Ղազարյանը հավաստիացրեց, որ 2013 թվականի ընթացքում սահամանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ շարունակելու են մնալ մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում` հանրային կյանքում նրանց լիարժեք ներգրավվածությունն ապահովելու նպատակով:

<Սոցիալ-հոգեբանական կենտրոն> հասարակական կազմակերպությունն արդեն մի քանի տարի է իրականացնում է ծրագրեր սահամանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հետ և նրանց համար: Այս տարի ամռանը կենտրոնը Եղեգիսի կիրճում, Սիրանույշ ճամբարում, ՀՀ Վայոց ձորի մարզպետի և Վայոց ձորի թեմի աջակցությամբ իրականացրեց ամառային ճամբար. սայլակավոր և հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամների համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28