Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա ընդունելությունը 14.12.2012

Այսօր ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության էին եկել 52 քաղաքացի, որոնցից 39-ը` դրամական օգնության խնդրանքով, 3-ը` բուժօգնության, 6-ը` հողի և շենք-շինությունների, 2-ը` խմելու և ոռոգման ջրի, 1-ը` նպաստի նշանակման , 1-ը` աշխատանքի տեղավորման հարցերով: Նշենք, որ քաղաքացիները հիմնականում դրամական աջակցություն խնդրում են նաև բուժման նպատակով: Ուստի այն դիմումները, որոնք վերաբերում էին դրամական օգնություն և բուժօգնություն ստանալուն` բավարարվեցին: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` հարցերը քննարկել և սահմանված ժամկետներում պատասխանել քաղաքացիների դիմումներին:

 Մարզպետն այցելել է  Վերնաշեն, Գլաձոր և Ագարակաձոր համայնքներ

Մարզպետն այցելել է Վերնաշեն, Գլաձոր և Ագարակաձոր համայնքներ 14.12.2012

Մարզպետն այցելել է Վերնաշեն, Գլաձոր և Ագարակաձոր համայնքներ Դեկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորիկ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Վերնաշեն, Գլաձոր և Ագարակաձոր համայնքներ: Համայնքապետարաններում բնակիչների հետ հանդիպումից հետո մարզպետը յուրաքանչյուր համայնքում համայնքի ղեկավարի ուղեկցությամբ իր աշխատակիցների հետ այցելել է համայնքի մշակութային և կրթական...

Շարունակվում են մարզպետի այցելությունները համայնքներ

Շարունակվում են մարզպետի այցելությունները համայնքներ 12.12.2012

Դեկտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորիկ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Աղավնաձոր, Ելփին և Չիվա համայնքներ: Աղավնաձորում բնակիչների հետ հանդիպումից հետո մարզպետն իր աշխատակիցների հետ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է համայնքի մշակույթի տուն, հանրակրթական և արվեստի դպրոցներ: Չիվա և Ելփին համայնքներում նույնպես կայացել են հանդիպումներ համայնքների բնակիչների հետ, ինչպես նաև այցելություններ` դպրոցներ և համայնքային բուժկետեր:

Քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման հնարավորությունները 12.12.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպել է Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլի և նույն բանկի համակարգող Արեգ Բարսեղյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում Ասիական Զարգացման Բանկի հնարավոր ներդրումների հարցերը:

Այցելություններ համայնքներ

Այցելություններ համայնքներ 11.12.2012

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը փոխմարզպետներ Սամվել Թարվերդյանի և Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Խաչիկ, Արենի և Արփի համայնքներ:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 11.12.2012

2013 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է տեղայնացնել Ծննդօգնության և Երեխայի առողջության պետական հավաստարագրերը: Կկանոնակարգվեն հղիների ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը: Մասնավորապես, ֆիզիոլոգիական/նորմալ ընթացքով, առանց ռիսկի հղիների/ ծննդաբերների ծննդաբերությունը, ինչպես նաև հիվանդ երեխայի վիճակից ելնելով Երևանի մանկական հիվանդանոցներում և/կամ մասնագիտացված բաժանմունքներում բուժում չպահանջող դեպքերում, նրանց բուժօգնությունը կկազմակերպվի մարզային հիվանդանոցներում` վարչատարածքային սկզբունքով, այսինքն` բժշկական կազմակերպությունը կարող է ընտրվել ըստ երեխայի/կնոջ բնակության վարչական տարածքի: Ռիսկի խմբի հղիների/ծննդաբերների և ըստ երեխայի հիվանդության ախտորոշման ու ծանրության աստիճանի, Երևան ուղեգրվածների բուժօգնությունը կիրականացվի պետական պատվերի շրջանակներում` անվճար: Մնացած դեպքերում, երբ մարզում բնակվող ծննդաբերը կամ հիվանդ երեխայի ծնողն առանց ուղեգրի, կդիմի Երևանում տեղակայված բուժհաստատություն, բուժծառայությունները կմատուցվեն վճարովի սկզբունքով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 17:03:12