Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

16.01.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2012 թվականին կազմակերպվել է 1267 քաղաքացիների ընդունելություն:
Տարվա ընթացքում ստացվել են 1451 դիմումներ, որից՝59-ը ստացվել են Ջերմուկի, 381-ը Վայքի, 1011-ը Եղեգնաձորի տարածաշրջանից:
2012թ ընթացքում 915 քաղաքացու դրամական օգնություն է տրամադրվել, 28 հաշմանդամներ ստացել են առողջարանային վերականգնողական ուղեգրեր, իսկ 73-ը պետպատվերի շրջանակներում ստացել են համապատասխան բուժօգնություն:
Ստացված 1451 դիմումներից դրական լուծում են ստացել 1226-ը, անհիմն լինելու և մեր իրավասություններից դուրս լինելու պատճառաբանությամբ մերժվել են 156-ը, 69 դիմումների լուծումն ընթացքի մեջ է:
2012թ. ՀՀ Վայոց ձորի մարզպետին են դիմել 1451 քաղաքացիներ, որից՝
1. դրամական օգնության խնդրանքով 915
2. նպաստի հարցերով 39
3. հողային վեճեր և սահմանների ճշտում 78
4. խմելու և ոռոգման ջրի բարելավման հարցերով 59
5. տան և շինությունների վերականգնման և վթարայնության 63
6. աշխատանքի տեղավորման 77
7. ՏԻ մարմիններից բողոքներ և գյուղի հիմնահարցեր 16
8. առողջարանային ուղեգրեր տրամադրելու 28
9. պետ.պատվերով բուժօգնություն 73
10. որդեգրման հարցերով 3
11. երեխաներին ներառական կրթության մեջ ընդգրկելու 46
12. խնամնակալություն և հոգեբարձություն սահմանելու խնդրանքով 54
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57