Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բաց հասարակական բանավեճ <Կովկասի> ինստիտուտում 29.11.2012
Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող բարեփոխումների և խնդիրների շուրջ նոյեմբերի 28-ին հասարակական բաց հասարակական բանավեճ է տեղի ունեցել ինստիտուտում` Վայոց ձորի մարզպետի, տարածքային կառավարման նախարարության և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի մասնակցությամբ ծրագրի շրջանակներում: Իր ելույթում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն առանձնացրել է տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող երեք հիմնական խնդիրներ.

Խոյի կուսակալի շնորհակալական նամակը ՀՀ Վայոց ձորի մարզպետին 29.11.2012
ԻԻՀ Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյի կուսակալ Ղոլան Հուսեյն Ամմարին շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին շաբաթներ առաջ կայացած Հայ- Իրանական համատեղ հաջող կայացած մշակութային ցուցահանդեսի համար:

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 7-րդ նիստը 28.11.2012
Երեկ` նոյեմբերի 27-ին, ներքոշարադրյալ օրակարգով տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 7 նիստը, որը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքի ղեկավարներ, աշխատակազմերի քարտուղարներ, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նիստի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Ս. Միքայելյանը:

Արամ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ 28.11.2012
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի 27. 11 2012թվականի N1169-Ա որոշմամբ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերի վարչության պետ Արամ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

Գրչության պատմությունը և Վայոց ձորը 24.11.2012
«Գրչության պատմությունը և Վայոց ձորը» ցուցահանդեսի բացում: Եղեգնաձորի պատկերասրահում տեղի ունեցավ «Գրչության պատմությունը և Վայոց ձորը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ցուցահանդեսի նվիրված է գրատպության 500 ամյակին, և բաց դռների շաբաթվա շրջանակներում կտևի մինչև դեկտեմբերի 4-ը: Ցուցահանդեսում ներկայացված են ՀՀ Վայոց ձորի տարածքի կրթական կենտրոններում (Գլաձորի համալսարանում, Նորավանքում,...
Տեղի կունենա մարզխորհրդի 7-րդ նիստը 21.11.2012
Ս/թ նոյեմբերի 27-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 7 նիստը, հետևյալ օրակարգով` 1. /Զեկեկուցող` աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/ 2. Համայնքային ծառայության ոլորտում առկա թերությունների և բացթողումների վերաբերյալ /Զեկուցող` ՏԻ և ՀԳՄԾ հարցերով վարչության պետ Ա. Գրիգորյան/


