Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մայիսի 2-ին Ջերմուկ քաղաքում կնքվեց գործընկերության հաստատման մտադրության մասին հայտարարություն Վայոց ձորի մարզի և Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև՝ հիմք դնելով երկու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և ամրապնդման գործընթացի համար։ Հայտարարությունը ստորագրվեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի կողմից։
Վայոց ձորի մարզում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը 29.04.2023
Վայոց ձորի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը։ Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Վայոց ձորի մարզում իրականացվել են սանիտարական մաքրման, աղբահեռացման և տարածքների բարեկարգման աշխատանքներ։
Ամփոփ հաշվետվություն 2023 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կայացած շաբաթօրյակի վերաբերյալ 29.04.2023
Ամփոփվեցին 2023 թվականի ապրիլի 29-ին համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվող աշխատանքները, որին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի և Եղեգիս համայնքները։
Ապրիլի 27-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ հայտարարելվել էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր 29.04.2023
Մարզի բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական զարգացման ապահովման, ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի ձևավորմանը խթանելու նպատակով՝ 2023թ. ապրիլի 27-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ հայտարարելվել էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր: