Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի համայնքապետարանը կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ

29.05.2024

 

   Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2024թ.–ի հունիսի 27-ին՝ ժամը` 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ:
   Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան:      Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի 5 %-ի չափով:      Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:
   Աճուրդին և մրցույթին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`
-աճուրդին մասնակցելու հայտ
-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր` 10000 ՀՀ դրամ
-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը
-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 50%-ը և մուծվում է կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:
   Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:      Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունիսի 21-ը, ժամը՝ 18:00-ն: Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

  Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով։ 
 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 10:30:12