Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առթիվ

24.05.2024

   Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր՝ այս խորհրդանշական օրը, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի առթիվ։
   Այն դպրոցն ավարտելու միջոցառում չէ պարզապես, այլ կյանքի կարևոր հատվածի հանրագումարն է և նոր խաչմերուկում քայլեր անելու, նպատակներ սահմանելու և երազանքներն ավելի հասուն պատկերացումներով իրագործելու նախաշեմը։
   Այսօր կյանքի այս ճամփաբաժանին , համոզված եմ, ընտրելու եք այն ուղին, որը ձեզ առաջնորդելու է դեպի ազնիվ նպատակների իրագործումը, հզոր և բարգավաճ պետության կայացմանը սատարելը,արժանապատիվ արժեքներ դավանելը և լավագույն սկզբունքներով գործելը։
   Վստահ եմ, որ դպրոցում ձեռք բերած գիտելիքները և ստացած դաստիարակությունն ապագայում կյանքի բեկբեկուն ճանապարհներին դառնալու են ձեզ համար անխաբ ուղեցույց և ամուր խարիսխ՝ դիմագրավելու բազում մարտահրավերների և հաղթահարելու տարբեր փորձություններ։
   Սիրելի՛ շրջանավարտներ, շարունակե՛ք ամբարել գիտելիքներ, ձեռք բերել նոր հմտություններ, եղե՛ք նորարար, ստեղծարար, ինքնատիպ, խոհեմ, իրականացրե՛ք ձեր համարձակ նախաձեռնությունները և կերտե՛ք հաղթանակներ կյանքի բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր հասարակության և պետության բարօրության։
   Օրն առիթ և հնարավորություն է նորից ու նորից արժևորելու նաև մանկավարժների և կրթության գործի կազմակերպիչների դժվարին և պատասխանատու աշխատանքը, գնահատելու նրանց անսահման նվիրումը երեխաների կրթության և դաստիարակության լրջագույն գործում։ Ուստի, սիրելի՛ մանկավարժներ, այսօր նաև ձեր գնահատանքի և ձեզ երախտագիտության խոսքեր ուղղելու օրն է։ Շարունակե՛ք նույն նվիրվածությամբ և ջանասիրությամբ նոր հորիզոններ բացել մանուկների և պատանիների առաջ, սերմանել նրանց մեջ մարդկային և հայրենասիրական լավագույն արժեքներ։
   Կրկին շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով նպատակասլացություն և աշխատասիրություն, բազում հաջողություններ և նվաճումներ…
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 15:54:15