Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզի տարածքով անցնող մայրուղին երթևեկելի Է 10.01.2013
Հունվարի 9-ի գեշերը Վայոց ձորի մարզի տարածքում տեղացած առատ ձյան պատճառով դժվարանցանելի էր դարձել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող հատվածը: Այն ժամը 15.00-ի դրությամբ երթևեկելի է: Մայրուղու վրա ձյան մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ են իրականացնում Ճանապարհների սպասարկումն ու պահպանությունն իրականացնող կազմակերպությունները` Եղեգնաձորի և Վայքի ճանապարհաշինական ձեռնարկությունները: Նշված աշխատանքները կատարելու համար ներգրավված է շուրջ 25 անուն տրանսպորտային միջոցներ: Իսկ մարզի բարձրադիր համայնքներ տանող մարզային ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են, որտեղ շարունակվում են մաքրման աշխատանքները:

Այցելություն հաշմանդամներին` Ամանորի կապակցությամբ 09.01.2013
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Եղեգնաձորի Քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանը, հասարակական կազմակերպության փոխնախագահ Խնկանուշ Մարկոսյանը և կենտրոնի կամավոր Արմինե Համբարձումյանն այցելեցին կենտրոնի շահառուներ` Եղեգնաձորում Սոնիկ Մելքոնյանի և Աշխեն Մարգարյանի, իսկ Գետափ համայնքում Աշոտ Եղյանի բնակարաններ` շնորհավորելու և բարեմաղթելու նրանց: Հյուրերը ներկայացել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և կենտրոնի կողմից պատրաստված ամանորյա նվերներով:
Մարզի ճանապարհները բոլոր ուղղություններով բաց են 08.01.2013
Վայոց ձորի մարզի ճանապարհները բոլոր ուղղություններով բաց են: Բաց ու երթևեկելի է նաև Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող հատվածն ամբողջովին: Ձյան մաքրման աշխատանքներ են կատարվում քամու պատճառով երբեմն դժվարանցանելի դարձող բարձրադիր համայնքները մարզկենտրոնին և միմյանց կապող Ճանապարհներին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 29.12.2012
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2012 թվականի դեկտեմբերի 28-ին, վերջին աշխատանքային օրվա ավարտին, Ամանորյա շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղեց մարզպետարանի աշխատակիցներին և մարզպետարանի վարչական շենքում տեղակայված ՀՀ գործադիր մարմինների բոլոր ծառայությունների աշխատակիցներին: Տոնական հանդիպումն անցկացվում էր մարզպետարանի առաջին հարկում տեղադրված տոնածառի շուրջ: Մարզպետը բոլորին մաղթեց տոնական տրամադրություն, բարի Ամանոր և Սուրբ Ծնունդ, ինչպես նաև 2013թվականին աշխատանքային նորանոր հաջողություններ: Հնչեցին փոխադարձ բարեմաղթանքներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 28.12.2012
Սիրելի հայրենակիցներ: Մի քանի օրից պատմություն կդառնա 2012 թվականը, և մենք նոր երազանքներով ու ծրագրերով ոտք կդնենք 2013 թվական, նոր տարվա շեմին նոր հույսերով ու լավատեսությամբ շաղախված: Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: