Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 16.01.2013
Ս/թ հունվարի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները: Քննարկվեցին 2012 թվականի աշնանային զորակոչի արդյունքները և 2013 թվականի գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 16.01.2013
2012թ ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման
Մարզի ճանապարհները բաց են ու երթևեկելի 14.01.2013
Վայոց ձորի մարզի ճանապարհները բոլոր ուղղություններով բաց են: Բաց ու երթևեկելի են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող հատվածն ու Սելիմի լեռնանցքը, ինչպես նաև մարզային նշանակության բոլոր ճանապարհները:

Վայոց ձորի մարզում գործող թվով 9 պետական մասնակցությամբ առողջապահական առևտրային ընկերություններում հիվանդանոցային և առաջնային բուժօգնություն են ստանում մարզի մոտ 55988 հազար բնակիչներ: Բնակչության ստացիոնար բուժօգնությունը հիմնականում իրականացվում է >, > և > ՓԲԸ-ների կողմից: Հիվանդանոցներում ծավալված է 90 մահճակալ: 2012թ.կատարվել են 32850,4 հազ. դրամի վճարովի բժշկական ծառայություններ: Մարզպետի կողմից պետական պատվերով բուժման և հետազոտման են ուղեգրվել մարզի 41 քաղաքացիներ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 3 ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 14.01.2013
2012 թվականին Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի ՍԾՏՄ-ների կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները.

Շարունակվում են մարզային նշանակության ճանապահների մաքրման աշխատանքները 11.01.2013
Հունվարի 11-ին ամբողջովին երթևեկելի է դարձել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող հատվածը: Դժվարանցանելի են մնում մարզային նշանակության ճանապարհները: Ամբողջ օրվա ընթացքում ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մարզի բարձրադիր համայնքներ տանող մարզային ճանապարհների դժվարանցանելի հատվածներում: