Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է քաղաքային երիտասարդական կենտրոն

ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է քաղաքային երիտասարդական կենտրոն 19.05.2023

Սույն թվականի մայիսի 8-ից 10-ը ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է քաղաքային երիտասարդական կենտրոն, որտեղ ներկա գտնվեց Ջերմուկ քաղաքին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը։ Արխանգելսկի մայրաքաղաքում լուսանկարչական ցուցահանդես բացելու գաղափարը, որը նպատակաուղղված է տեղի երիտասարդությանը և բնակիչներին ծանոթացնել Ջերմուկ քաղաքի հետ, առաջացել է ապրիլին կամավորության թեմայով տեսահամաժողովից հետո:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> նիստը 17.05.2023

Մայիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դ․ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նիստը։ Հանձնաժողովի անդամ Գ. Գևորգյանի կողմից ներկայացվեց ՀՀ կառավարության 11.08.2022թ. N1264-Ն որոշումը,

   ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունն այցելել է Արխանգելսկի առևտրաարդյունաբերական պալատ

ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունն այցելել է Արխանգելսկի առևտրաարդյունաբերական պալատ 17.05.2023

ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունն այցելել է Արխանգելսկի առևտրաարդյունաբերական պալատ: Հանդիպումը նվիրված էր համագործակցության հեռանկարային ոլորտների քննարկմանը։ Հանդիպման օրակարգի առանցքում մարզերի միջև զբոսաշրջության, արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերն էին:

Բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր Վայոց ձորի մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Անհոյ նահանգի միջև

Բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր Վայոց ձորի մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Անհոյ նահանգի միջև 16.05.2023

Վայոց ձորի մարզը շարունակում է ընդլայնել իր ապակենտրոնացված համագործակցության շրջանակները։ Մայիսի 15-ին կնքվեց միջմարզային բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր Վայոց ձորի մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Անհոյ նահանգի միջև՝ հիմք դնելով երկու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման գործընթացի համար։ Հուշագիրը ստորագրվեց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի և Անհոյ նահանգի ժողովրդական կառավարության արտաքին գործերի գրասենյակի տնօրեն Ցին Ծյունֆենի կողմից։

Մայիսի 8-ից 10-ը ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր գործընկեր Արխանգելսկի մարզում

Մայիսի 8-ից 10-ը ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր գործընկեր Արխանգելսկի մարզում 16.05.2023

Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում մարզի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկիի հետ։ Բարձր գնահատելով մարզերի միջև առկա համագործակցության մակարդակը, կողմերը նշեցին, որ Ռուսաստանի և Հայաստանի երկու մարզերի փոխգործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ, ինչի վկայությունն է Արխանգելսկի և Վայոց ձորի մարզերի միջև պայմանավորվածությունների հաջող իրականացումը։

Եղեգնաձորի համայնքապետարանը հայտարարում է  համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ

Եղեգնաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ 15.05.2023

   Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2023թ.–ի հունիսի 5-ին, ժամը` 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ: ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ լոտ 1 . Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0044-0050, հասցե՝ ք., Եղեգնաձոր Ա. Մյասնիկյան փողոց, 1-ին նրբանցք, 1/1 հողամաս, 0.05492 հա, 2 439 440 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37