Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է հողամասերի դասական աճուրդով վաճառք

05.06.2024


   Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին՝
   Լոտ N 1- գյուղատնտեսական գործունեության համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք,
գ․ Գնդեվազ, կադաստրային ծածկագրերը՝ 10-016-0216-0118, 10-016-0208-0110, 10-016-0208-0109 և 10-016-0227-0005, ընդհանուր մակերեսը՝ 2,28784 հա, մեկնարկային գինը՝ 517500 դրամ:
   Լոտ N 2- հասարակական կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք,ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների փողոց N 22/4, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0032-0130, մակերեսը՝ 0,0035 հա, մեկնարկային գինը՝ 105000 դրամ:
   Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ: Աճուրդի մասնակցության վճարը լոտ N 1-ի դեպքում՝ 10000 դրամ է, և լոտ N 2-ի դեպքում՝ 20 000 դրամ, որը,անկախ աճուրդի արդյունքներից, չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 50%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը: Աճուրդի դրված հողամասերի աճուրդի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճենը (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորրագիրը:
   Աճուրդի կանոնակարգին, պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմաններին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով:
   Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն գին: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր:
   Աճուրդը կկայանա 2024 թվականի հուլիսի 9-ին ժամը 11.00-ին,համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:

  Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-16 09:47:59