Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի մի շարք բուժհաստատություններում կազմակերպվեցին բաց դռների օրեր երեխաների համար

13.06.2024

   <<Արաբկիր>> Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից Յունիսեֆի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ երեխաների առողջապահական կարիքների գնահատման, քրոնիկ հիվանդությունների և զարգացման խնդիրների հայտնաբերման, հետագա բուժման կազմակերպման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աջակցությամբ /գլխավոր մասնագետ՝ Լիլիա Կարապետյանի համակարգմամբ/ հունիսի 7-ին <<Վայքի պոլիկլինիկայում>> 50-ից ավելի և հունիսի 8-ին <<Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոնում>>  30-ից ավելի երեխաների համար իրականացվեցին մի շարք հետազոտություններ։
   <<Մուրացան>> համալսարանական հիվանդանոցի, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի, <<Արաբկիր>> բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մանկաբույժներից և նեղ մասնագետներից կազմված մոբիլ թիմերը զննեցին երեխաներին, տրամադրեցին մասնագիտական խորհրդատվություն, մարզի մասնագետների հետ երեխաների զննման ընթացքում իրականացրեցին գործնական դասընթացներ։
   Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է հունիսի 28-ին <<Եղեգնաձորի պոլիկլինիկայում>>, իսկ հունիսի 29-ին <<Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիայում>> անցկացնել նմանատիպ հետազոտություններ։
   Մեկ այլ՝ <<Հայաստանում երեխաների շրջանում պարբերական հիվանդության վաղ ախտորորշման և բուժման շարունակական բարելավում>> ծրագրի շրջանակներում հունիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աջակցությամբ <<Եղեգնաձորի պոլիկլինիկայում>>, իսկ հունիսի 13-ին <<Վայքի պոլիկլինիկայում>>  <<Արաբկիր>> ԲՀ-ԵԴԱԻ պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից  մարզի մանկաբույժների հետ համատեղ պարբերական հիվանդությամբ կամ այլ պարբերական տենդերով կասկածելի երեխաները զննվել, ուղղորդվել են հետագա ախտորոշման և բուժման համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 10:30:12