Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ <<Դպրոցներում ժողովրդավարական կառավարման մարտահրավերներին>> նվիրված համաժողով

Տեղի ունեցավ <<Դպրոցներում ժողովրդավարական կառավարման մարտահրավերներին>> նվիրված համաժողով 06.12.2013

Ս/թ դեկտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Վայք քաղաքի > հյուրանոցում տեղի ունեցած > նվիրված համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է Վայոց ձորի մարզի կրթության համակարգի աշխատակիցների և ծրագրին մասնակցող դպրոցների ղեկավարների համար: Համաժողովի բացման խոսքով հանդես են եկել մարզպետը Էդգար Ղազարյանը և Հայկական-ՍԻՎԻՏԱՍ կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը: Քննարկվել են >, >, >, > թեմաները: Համաժողովը կազմակերպվել է > ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի տրամադրած Փոքր դամաշնորհների ծրագրի միջոցով և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ:

Ի գիտություն 06.12.2013

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (www.gitc.am) Հայ Կրթական Հիմնարկության (www.aefweb.org) օժանդակությամբ Վայոց ձորի մարզում իրականացնում է ինֆորմատիկա առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստման անվճար դասընթացներ՝ ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, նորամուծություններին իրազեկելու, նրանց կրթական, մասնագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով: Նշված դասապրոցեսի վերջում ուսուցիչները հանձնել են քննություն: Քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը Վայոց ձորի մարզում տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 14:30-ին, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում (Հասցե՝ ք. Եղեգնաձոր, Նարեկացու 12):

Թեմատիկ քննարկումներ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում

Թեմատիկ քննարկումներ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում 05.12.2013

Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային համագործակցության համաժողովի շրջանակներում ինը թեմաներով կազմակերպվել էին կլոր սեղան թեմատիկ քննարկումներ, որոնց մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզի ներկայացուցիչներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում» թեմայով կլոր սեղանին:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացում Երևանում

Հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացում Երևանում 05.12.2013

Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սակալովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին: Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետների մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:

Քննարկում համայնքների միությունում 05.12.2013

Հայաստանի համայնքների միության գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրեն Էմին Երիցյանը, Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արենի համայնքի ղեկավար Սերգեյ Սուքիասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք:

Տեղեկատվություն 03.12.2013

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏՄ-ների կողմից իրականացրած աշխատանքների.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39