Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ամփոփեց 2013 թվականի արդյունքները

25.12.2013

 Ս/թ դեկտեմբերի 25-ին <<Ուրբաթ>> մամուլի ակումբում տեղի է ունեցել  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր 2013 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը:

Տարվա ամփոփիչ ասուլիսում մարզպետը նշել է, որ 2013 թվականը Վայոց ձորի մարզն ամփոփում է առանց ձախողումների ու պարտքերի և  կայուն զարգացմամբ:

  Մարզին պետբյուջեից ֆինասավորումը կատարվել է ամբողջական, որի 55 %-ը ծախսվել է կրթության ոլորտում:  Մարզպետը նշված ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է համարել նաև  ՄԱԿ-ի զարգացման ծրագրով մարզի մի շարք դպրոցներում  <<Դպրոցական կայուն սնունդ>> ծրագրի իրականացումը, որը պետական ֆինասավորմամբ կներդրվի 2014 թվականի սեպտեմբեր ամսից: Նա կարևորել է նաև 2013-2014թթ. ուսումնական տարում մարզի դպրոցների առաջին դասարաններ հաճախող աշակերտների թվի ավելացումը շուրջ 100 աշակերտով:

Սոցիալական  ոլորտի   կարևորագույն ձեռքբերումներից է նաև մարզի մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքների,  համայնքներում կրթական, մշակութային և մարզական հաստատությունների, միջմարզային ճանապարհահատվածների վերանորոգումը՝  ինչպես պետբյուջեի նմանապես և այլ աղբյուրների ֆինանսավորմամբ, շուրջ 704 մլն դրամի չափով: Մարզպետն առանձնապես շեշտադրել է ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից սահմանամերձ Խաչիկ համայնքին հատկացված 20 մլն դրամի օժանդակությամբ 13 բնակարանների կառուցման փաստը, որը հնարավորություն է ընձեռել վթարային վիճակում գտնվող բնակիչներին ունենալ նոր ու անվտանգ բնակարաններ:

 Սոցիալական ոլորտի ձեռքբերումներից է նաև  ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները:

Մարզպետը նշել է նաև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մարզում կատարված քայլերը, շեշտադրելով այդ առումով Ջերմուկ քաղաքի շահեկան մեծ հնարավորությունները, որն է՝ միջազգային ստանդարտներով մշակած քաղաքի զարգացման ռազմավարական ծրագիրը: Մարզպետը <<Հայաթ>> հյուրանոցային ցանցի կողմից 2014 թվականին շահագործվելիք առաջին բրենդային հյուրանոցի առկայությունը առողջարանային քաղաքում համարել է լավագույն բիզնես նախագիծ  և նշել է , որ  միջազգային բրենդային այդ  հյուրանոցը ՀՀ այլ մարզերի բնակիչներին և  քաղաք ժամանած զբոսաշրջիկներին  կմատուցի նաև առողջարանային և բուժական ծառայություններ:

2013 թվականին լուծվել է նաև մարզում արտադրված գյուղմթերքների իրացման հարցերը, առանձնապես ծիրանի, խնձորի և խաղողի բերքի:

Նշենք, որ մարզի 44 համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է  114.6%-ով:

ՀՀ  2013 թվականի պետական բյուջեից համայնքների  հատկացված դոտացիան  եղել է  100%:

Մարզի համայնքներին  նվազագույն աշխատավարձի, գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման  փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության կողմից սուբվենցիա է տրվել 32339.4 հազ. դրամի չափով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 09:48:53