Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ

Խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ 24.12.2013

2013 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը 24.12.2013

Ս/թ դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, > մամուլի ակումբում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը:Ասուլիսը նվիրված է մարզպետի գործունեության 2013 թվականի արդյունքների ամփոփմանը: Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու մամուլի ասուլիսին: Հասցեն՝ ք. Երևան, Տերյան 3:

Ներքին աուդիտի հանձնաժողովի նիստ

Ներքին աուդիտի հանձնաժողովի նիստ 24.12.2013

2013 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը:

Հանրակրթական դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցություն

Հանրակրթական դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցություն 24.12.2013

2013 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցների տնօրենների աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանը և վարչության աշխատակիցները, ինչպես նաև բոլոր դպրոցների շախմատ դասավանդող ուսուցիչները:

ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել են սահմանամերձ գյուղերի բազմաթիվ երեխաներ

ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել են սահմանամերձ գյուղերի բազմաթիվ երեխաներ 23.12.2013

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց. «Ցանկանում ենք ձեզ երջանկություն, հաջողություն, ցանկանում ենք, որպեսզի դուք, լինելով ձեր ծնողների սիրելի բալիկները, կարողանաք ձեր լավ ուսմամբ, օրինակելի վարքով, ձեր ծնողների նկատմամբ մեծագույն հարգանքով մշտապես ուրախացնել նրանց:

  Գիտաժողով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

Գիտաժողով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 23.12.2013

Ս/թ դեկտեմբերի 21-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ գիտաժողով > թեմայով: Գիտաժողովի շրջանակներում > թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ դասախոս, տ.գ. թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը: Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 6-րդ տարեդարձի առթիվ: Գիտաժողովի նյութերը կտպագրվեն առանձին գրքույկով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39