Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Կենգուրու 2013>> միջազգային մաթեմատիկական մրցույթին Վայոց ձորից մասնակցել է 781 աշակերտ 31.05.2013
Մայիսի 29-ին Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզից > մրցույթին մասնակցած աշակերտների հանդիպումը կազմակերպիչների`«Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է մարզի 31 դպրոցների շուրջ 781 աշակերտ: Իսկ հանդիպմանը մասնակցում էին ամենաբարձր միավորներ ապահոված երեխաները: Հանդիպմանը ներկա էին դպրոցների ղեկավարներ, ուսուցիչներ, ծնողներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Աշակերտներին տրվեցին մասնակցության հավաստագրեր, որոնց մեջ նշված էին միավորների չափը և պատվոգրեր, իսկ ուրաքանչյուր դպրոց և առավելագույն միավորներ հավաքած աշակերտ ստացավ նաև նախորդ տարվա մրցույթի խնդիրների ժողովածուն:
Վայոց ձորի դպրոցականները` ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ փառատոնում 31.05.2013
Մայիսի 26-ից 27-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի հանրապետական եզրափակիչ փուլը և գալա համերգը: Փառատոնն անց է կացվել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Փառատոնի այս տարվա մասնակիցները հանդես են եկել 20-րդ դարի հայ մեծագույն պոետներ Համո Սահյանի և Պարույր Սևակի ստեղծագործությունների կատարումներով: Փառատոնի գալա-համերգին, որին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը,ի թիվս այլ մասնակիցների, հանդես են եկել փառատոնում հաղթող ճանաչված Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի սան Հրաչյա Ալոյանը, Աղավնաձորի միջնակարգ դպրոցի սան Մերի Լևոնյանը, Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի սան Մանե Խաչատրյանը և մարզի ամենակրտսեր մասնակիցը` Վայքի հիմնական դպրոցի սան Բենիկ Ասլանյանը: Իսկ Զեդեայի հիմնական դպրոցի աշակերտուհի Մարիետա Սիմոնյանը փառատոնի հյուրերին ողջունել է Համո Սահյանի խոսքերով գրված, Ալեքսեյ Հեքիմյանի երգով: Փառատոնի հաղթող մասնակիցները պարգևատրվել են նվերներով:
Այցելություն հենակետեր 30.05.2013
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մայիսի 26-ին այցելեցին Վայոց ձորի Արենի եւ Խաչիկ համայնքների սահմանապահ հենակետեր։ Նպատակն էր տեղում ծանոթանալ դիրքերում ծառայություն անցնող զինվորների առօրյային, նրանց մարտական պատրաստվածությանը։ Հանձնաժողովի նախագահը «Հանրապետության» տոնի կապակցությամբ շնորհավորեց սահմանապահներին, մաղթելով խաղաղ երկինք, անվտանգ ծառայություն։ Յուրաքանչյուր զինվոր ստացավ նվեր։ «Հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են, եւ լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պահապաններն են,- նշեց Կորյուն Նահապետյանն ու հավելեց, որ մեր երկրի սահմաններն ամուր ձեռքերում են»։ Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները վստահեցրին, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին։
Ընդունելություններ երեք դեսպանատների կողմից 29.05.2013
2013 թվականի մայիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Երևանի սիրահարների այգում մասնակցել է Հայաստանում Լեհաստանի դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելությանը` նվիրված Լեհաստանի Ազգային տոներից մեկին` Սահմանադրության օրվան: Նույն օրը Անկախության վերականգնման տոնի առիթով ընդունելություն էր կազմակերպել նաև Հայաստանում Վրաստանի դեսպանատունը: Մայիսի 24-ը նաև Արգենտինայի Հանրապետության անկախության օրն է, որի կապակցությամբ Երևանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպված ընդունելությանը հրավիրված էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, արձագանքելով ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությանը, ըստ որի` ՀՀ կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, ՀՀ բոլոր մարզպետներն իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն >, այսօր իր աշխատավարձից հիսուն հազար դրամ փոխանցել է Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին: Մարզպետը կոչ է արել նաև մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներին, մարզի համայնքների, մարզում գործող ՊՈԱԿ-ների և այլ կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին` օգնության ձեռք մեկնել ՀՀ Արմավիրի մարզին պատուհասած կարկուտից տուժած գյուղացիներին` նրանց օգնության համար բացված հիմնադրամին կատարելով ֆինանսական փոխանցումներ:
Միջմշակութային հաղորդակցության սեմինար` Եղեգնաձորի <<Գիտելիք>> համալսարանում 29.05.2013
Օրերս Եղեգնաձորի <<Գիտելիք>> համալսարանում DAAD(Գերմանական Ակադեմիական Փոխանակման Կենտրոն)-ի կողմից կազմակերպվեց սեմինար-դասընթաց, որին մասնակցում էին 33 երիտասարդներ Հայաստանից և Վրաստանից: Սեմինարի մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Վայոց ձորի թեմի առաջնորդ սրբազան Աբրահամ Մկրտչյանի հետ: Սեմինար-դասընթացը բաղկացած էր հինգ առանձին մասերից (ներկայացում, ակադեմիական հմտություն, միջմշակութային հաղորդակցություն, բանաստեղծական...