Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն

Ի գիտություն 10.03.2013

Սիրով հրավիրում ենք Վայոց ձորի մարզի բնակչուհիներին մասնակցելու կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակում Վայոց ձորի մարզում իրականացվելիք միջոցառումներին և ներկայացնում ենք այդ նպատակով մարզի բժշկական հաստատություններին կցված մայրաքաղաքային բժշկական հաստատությունների աշխատանքային ժամանակացույցը:

Կանանց մեծարման երեկո` Եղեգնաձորում

Կանանց մեծարման երեկո` Եղեգնաձորում 08.03.2013

Մարտի 7-ին Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում կայացավ կանանց մեծարման երեկո: Մեծարվում էին գրականության և արվեստի բնագավառներում ստեղծագործող մի խումբ վայոցձորցի կանայք: Մեծարվող և միջոցառմանը ներկա կանանց շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը շնորհավորանքի խոսքն ավարտեց Պարույր Սևակի բանաստեղծության արտասանությամբ: Սրահը զարդարված էր ստեղծագործ կանանց գրաֆիկական նկարներով և գոբելեններով: Ներկայացվեց ստեղծագործողների կենսագրությունները, որից հետո նրանք իրենց սրտի խոսքն ասացին, ուղղված գեղեցիկ տոնին և տոնական միջոցառման կազմակերպիչներին: Երեկոյի ողջ ընթացքում հնչեցին մեծարվող կանանց բանաստեղծությունները, ստեղծած երգերը և կատարվեցին նրանց բեմադրած պարերը: Երեկոյի վերջում մարզպետ Էդգար Ղազարյանը հուշանվերներ և ծաղկեփնջեր նվիրեց մեծարվող տիկնանց և օրիորդներին, իսկ հանդիսատես կանանց շնորհավորեց գարնանաբույր վարդերով: Երեկոյի ավարտին հնչեցին փոխադարձ բարեմաղթանքներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը` Մարտի 8-ի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը` Մարտի 8-ի կապակցությամբ 07.03.2013

Սիրելի տիկնայք, տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր Սրտանց շնորհավորում եմ Ձեզ գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Ավանդույթ դարձած և բոլորի կողմից սիրված այդ տոնը խորհրդանշում է գարնանամուտը, որը մենք զգում ենք Ձեր գեղեցիկ դեմքերից, Ձեր պայծառ ու լուսաշող ժպիտից: Մաղթում եմ, որ գարնան նման ծաղկուն լինեք, սիրված Ձեզ շրջապատող մարդկանց կողմից: Թող ժպիտն ու երջանկությունը լինեն Ձեր կյանքի մշտական ուղեկիցները: Մարտի 8-ը հաճելի առիթ է բոլոր տղամարդկանց համար արտահայտելու սիրո, նվիրումի և մեծարանքի այն անկեղծ զգացողությունները, որոնք մենք տածում ենք Ձեր հանդեպ և որոնց Դուք իրապես արժանի եք ամեն օր: Ամենամեծ սիրով ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ` Էդգար Ղազարյան

Խորհրդակցություն` մարզպետարանում

Խորհրդակցություն` մարզպետարանում 01.03.2013

2013թ. փետրվարի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ներքին աուդիտի կոմիտեի անդամներ, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Օրակարգում ընդգրկված էին հետեևյալ հարցերը. 1) 2012թ.-ի ներքին աուդիտի ծրագրով իրականացված աուդիտի ամփոփ հաշվետվության մասին /զեկ. Վ.Կարապետյան/: 2) 2013թ.-ի ներքին աուդիտի ծրագրով >, >, > ՊՈԱԿ-ներում իրականացված աուդիտների հաշվետվությունների մասին /զեկ. Վ.Կարապետյան/: Օրակարգի հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:

Հասարակական քննարկում` Եղեգնաձորում 01.03.2013

Մարտի 1-ին Եղեգնաձորում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է > թեմայով հասարակական քննարկում: Քննարկմանը մասնակցել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծավալվել է շահագրգիռ քննարկում ներկայացված սցենարների շուրջ: Ավելի շատ ձայներ է ստացել երրորդ` > սցենարը:

Վայոց ձորի մարզպետը ցավակցություն է հայտնել Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ 27.02.2013

Խոր վշտով տեղեկացանք պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի մահվան մասին: Անուրանալի է նրա դերը պատմագիտթյան զարգացման գործում, որի գիտական ուսումնասիրություններից անմասն չի մնացել նաև Վայոց ձորը: 1968 թվականին Բաբկեն Հարությունյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսութուն > թեմայով: Մեր ցավակցությունն ենք հայտնում անվանի գիտնականի հարազատներին, մտերիմներին, ուսանողներին՝ մեր սրտում մշտապես վառ պահելով նրա հիշատակը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 16:03:04