Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկում  մեկնարկեց  ՀՀ  Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2014>>  մրցույթի  տարածաշրջանային փուլը

Ջերմուկում մեկնարկեց ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2014>> մրցույթի տարածաշրջանային փուլը 06.06.2014

2014 թվականի հունիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար > մրցույթի տարածաշրջանային փուլը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մարզական ընտանիքը: Մրցույթի Վայքի տարածաշրջանային փուլը տեղի կունենա հունիսի 9-11-ը, իսկ Եղեգնաձորինը՝ 12-14-ը: Վայոց ձորի մարզում մրցույթի մարզային փուլը կանցկացվի հունիսի 26 -28-ը՝ մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում, որին կմասնակցեն տարածաշրջանային փուլերի մրցանակային տեղեր գրաված 12 մարզական ընտանիքներ: Նշենք, որ մարզային փուլի արդյունքների հիման վրա 3 տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները կմասնակցեն հանրապետական փուլին, որն ավանդաբար տեղի է ունենում Ծաղկաձորում:

Աշխատանքային այցելություն Արենի համայնք

Աշխատանքային այցելություն Արենի համայնք 05.06.2014

 2014 թվականի հունիսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և Արենիի գյուղապետ Սերգեյ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է Արենի համայնք՝ ծանոթանալու համար խաղողագործության աշխատանքների ընթացքին: Խաղողի այգիներում նրանք հանդիպում են ունեցել այգետերերի հետ՝ քննարկելով 2014 թվականի սպասվող բերքի, դրա իրացման կազմակերպման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի արդյունավետության հարցեր:

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում 05.06.2014

Ս/թ հունիսի 4-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` > թեմայով: Օրակարգը ներկայացրեց և վարեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Հակոբյանը: Ուսումնավարժություն ուսումնական նպատակներն են. - Կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ: - Կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները՝ խոշոր անտառային հրդեհների դեպքում, կանխարգելիչ, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացման գործում: -Ստուգել >-ի իրատեսությունը: Ուսումնավարժության աշխատանքներին ընդգրկվել են.

Աշխատանքային այցելություն Խաչիկ համայնք

Աշխատանքային այցելություն Խաչիկ համայնք 05.06.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն այցելել են սահմանամերձ Խաչիկ համայնք՝ տեղում քննարկելու ուսուցչական կոլեկտիվին անհանգստացնող դպրոցի ֆինանսավորման հետ կապված խնդիրները: Դպրոցի ուսուցիչների և ուսումնաօժանդակ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ մարզպետն անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացրեց խնդրո առարկայի վերաբերյալ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին, հանդիպում ունեցավ մի շարք աշակերտների ծնողների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը: Այցի ընթացքում մարզպետն ու փոխմարզպետը ծանոթացան նաև համայնքի ոռոգման համակարգին առնչվող խնդիրներին, ինչպես նաև պետական աջակցությամբ իրականացվող մասնավոր բնակարանաշինության ծրագրի ընթացքին:

2014 թվականին Երևան քաղաքում կազմակերպվելիք գյուղատնտեսական մթերքների տոնավաճառին մասնակցելու հրավեր

2014 թվականին Երևան քաղաքում կազմակերպվելիք գյուղատնտեսական մթերքների տոնավաճառին մասնակցելու հրավեր 04.06.2014

2014 թվականի հունիսի 8-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը: Տոնավաճառը բացառիկ կարևորություն ունի Երևան քաղաքում գյուղմթերքի մատակարարման համակարգի բարելավման գործում, և նախատեսվում է նման տոնավաճառներ կազմակերպել նաև քաղաքի մյուս շրջաններում: Մանրամասը տեղեկությունների համար դիմել Վայոց ձորի ԳԱՄԿ: Հեռախոս՝ (0281) 2.46.33

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց <<Մովսես Խորենացի>>  մեդալակիր  Եղեգնաձորի ավագ դպրոցի ուսուցչուհի Գալինա Բալոյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց <<Մովսես Խորենացի>> մեդալակիր Եղեգնաձորի ավագ դպրոցի ուսուցչուհի Գալինա Բալոյանին 04.06.2014

Ս/թ հունիսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալեց Եղեգնաձորի ավագ դպրոցի ռուսաց լեզվի վաստակաշատ ուսուցչուհի Գալինա Բալոյանին, որը ՀՀ Նախագահի կողմից արժանացել է > մեդալին: Մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորեց Գալինա Բալոյանին, շնորհակալություն հայտնեց մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում նրա ներդրած մեծ ջանքերի համար, մաղթեց աշխատանքային նորանոր հաջողություններ և առողջություն: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39