Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակի և խաղաղության օրը Արփի համայնքում

Հաղթանակի և խաղաղության օրը Արփի համայնքում 10.05.2014

Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով 2014 թվականի մայիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արփի համայնքում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գագիկ Առաքելյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանը, մարզպետի տեղակալները, Արփի համայնքի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, ոստիկանության և բանակի բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, Արփի համայնքի բնակիչներ, հյուրեր: Նախքան միջոցառման մեկնարկը հյուրերը շրջայց կատարեցին Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան դպրոցի փառքի սրահում, ծանոթացան Վահիկ Լևոնի հերոսական ուղին և սխրանքները ներկայացնող ցուցանմուշներին: Այնուհետև Հերոսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որից հետո` Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի հաղթողների պարգևատրման, առաջնության փոխանցիկ գավաթի և մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն: Վահիկ Լևոնյանի հարազատների կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նաև միջոցառման կազմակերպիչներին և աջակիցներին:

Երկրապահի օրը Եղեգնաձորում

Երկրապահի օրը Եղեգնաձորում 09.05.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, փոխմարզպետների, մարզպետարանի պատասխանատուների, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի, Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ, գեներալ-մայոր Ստեփան Մանուշակյանի, ազատամարտիկների և բազմաթիվ քաղաքացիների հետ միասին Երկրապահի, Շուշի քաղաքի ազատագրման, և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրվա առիթով ս/թ մայիսի 8-ին Եղեգնաձոր քաղաքում ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին Եղեգնաձորի հիմնական դպրոցի և 5-րդ մանկապարտեզի սաները:

Երկրապահի օրը Վայքում

Երկրապահի օրը Վայքում 09.05.2014

Երկրապահի, Շուշի քաղաքի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրվա առիթով ս/թ մայիսի 8-ին տոնական միջոցառումներին էին կազմակերպվել Վայք քաղաքում: Միջոցառումների մեկնարկը տրվեց Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Զարեհ Կաղայանի հանդիսապետությամբ տեղի ունեցած Սուրբ պատարագով, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատուները, հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչներ, երկրապահ կամավորականներ, բազմաթիվ քաղաքացիներ: Պատարագից հետո Վայքի զոհված ազատամարտիկների և Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությունից հետո Վայքի մշակույթի տան մեծ դահլիճում հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների ջանքերով կազմակերպվել էր տոնական ցերեկույթ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, հարյուրա

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընտրվել է ՀՎՖ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի նախագահ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընտրվել է ՀՎՖ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի նախագահ 09.05.2014

2014 թվականի մայիսի 8-ին Եղեգնաձորում տեղի է ունեցել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի (ՀՎՖ) Վայոց ձորի մարզային մասնաճյուղի հիմնադիր նիստ, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներ` ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի գլխավորությամբ, վոլեյբոլի մարզիչներ, մարզիկներ և մարզասերներ: Հիմնադիր նիստում ներկայացվեցին Վայոց ձորի մարզում վոլեյբոլի մասսայականացման, զարգացման հեռանկարներն ու ծրագրերը: Նիստի մասնակիցների կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը միաձայն ընտրվեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի Վայոց ձորի մարզային մասնաճյուղի նախագահ:

Աշխատանքային շրջայց Եղեգնաձոր քաղաքում

Աշխատանքային շրջայց Եղեգնաձոր քաղաքում 08.05.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանի, Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանի և Եղեգնաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ Արմեն Աղաջանյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց կատարեց Եղեգնաձոր քաղաքում: Շրջայցի ընթացքում քննարկվեցին Եղեգնաձորի քաղաքապետի նախաձեռնությունները` կապված քաղաքի կենտրոնական հատվածներում բարեկարգման, տրանսպորտային միջոցների նոր, առավել հարմարավետ կայանատեղերի ստեղծման վերաբերյալ: Տեղում դիտարկումների արդյունքում միաժամանակ քննարկվեցին Եղեգնաձորի Շահումյան փողոցը և դրան հարակից տարածքները հանգստյան գոտու վերածելու ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ծրագրերը և այլ հարցեր:

Ընթանում է վոլեյբոլի մարզային առաջնությունը

Ընթանում է վոլեյբոլի մարզային առաջնությունը 08.05.2014

Եղեգնաձորի մարզադպրոցի դահլիճում տեղի ունեցավ Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի մարզային առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը առաջնությանը մասնակցում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմի կազմում, որը 0:3 հաշվով պարտվեց Եղեգնաձոր քաղաքի թիմին և 3-րդ տեղի համար պայքարում 2014 թվականի մայիսի 8-ին կմրցի Արփի համայնքի թիմի հետ: Նույն օրը եզրափակիչում իրենց ուժերը կչափեն Եղեգնաձոր քաղաքի և ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի թիմերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:08:54