Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Արին, Ազատեկ և Փոռ համայնքներ 06.05.2015
2015 թվականի մայիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Արին, Ազատեկ և Փոռ համայնքներ: Մարզպետը ժամը 11.00-13.00-ը եղել է Արին, 13.15-14.00-ը Փոռ, 14.20-16.30-ը Ազատեկ համայնքներում: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները Արին համայնքի ղեկավար Վազգեն Սայադյանի և Ազատեկ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել են համայնքապետարաններ, համայքի դպրոց և բուժկետ: Իսկ Փոռում համայնքի ղեկավար Մեսրոպ Բադալյանի ուղեկցությամբ եղել են գյուղապետարանում, ուր հանդիպում է կայացել գյուղի բնակիչների հետ, այնուհետ այցելել են բուժկետ: Արինի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել խմելու ջրի ներքին ցանցի և կոյուղագծի կառուցման, Վայք-Արին ավտոճանապարհի ասֆալտապատման հարցերը: Մարզպետը արինցիների ուշադրությունը հրավիրել է համայնքում անասնապահության զարգացման և հողի մշակության կուլտուրայի բարձրացման, գյուղացիական կոոպերատիվների ստեղծման գործընթացի վրա, որոնց հիման վրա կարող են բարելավվել արինցիների կյանքի պայմանները: Դպոցում բարձրացվել է ջեռուցման ապահովման, դպրոց տանող ճանապարհի բարեկարգման և դպրոցական գրադարանի ստեղծման հարցերը: Փոռում բարձրացվել է ոռոգման ջրի արտաքին ցանցի, խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման, հին խանութի շենքը վերակառուցման միջոցով մշակույթի կենտրոն դարձնելու, միջհամայնքային ճանապարհների բարեկարգման և գյուղտեխնիկայի ձեռք բերման խնդիրները: Ազատեկում նույնպես բարձրացվեց ոռոգման ջրի արտաքին ցանցի, խմելու ջրի ներքին և արտաքին ցանցի, մշակույթի տան վերանորոգման հարցերը: Ազատեկում բարձրացվել է նաև նորաստեղծ ընտանիքների կողմից կենցաղի տան և մանկապարտեզի շենքերի սենյակներն զբաղեցնելու մասին և նշվել է, որ այդ հարցին իրավական կարգավորում չի տրվել: Ազատեկի դպրոցում խիստ արդիական են համարվել համակարգչային նոր տեխնիկայի, սպորտային գույքի և դպրոցական լաբորատոր սարքավորումների ձեռք բերման խնդիրները: Երեք համայնքների բուժկետերում էլ առկա են եղել խմելու ջրի և հոսանքի ոչ նորմալ մատակարարման խնդիրներ:

Տեղեկատվություն 05.05.2015
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2015 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Տեղեկատվություն 05.05.2015
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թվականի ապրիլ ամսին կատարած աշխատանքների մասին.

Փրկարարները վնասազերծել են գայլին 05.05.2015
Մայիսի 5-ին, ժամը 09.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տան բակում գայլ են նկատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ի խումբը և ՄՓՎ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները քնեցրել են գայլին և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի: Աղբյուրը՝ mes.am, 05.05.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Աղավնաձոր և Ռինդ համայնքներ 04.05.2015
2015 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Աղավնաձոր և Ռինդ համայնքներ: Մարզպետը ժամը 10.30-13.00-ը եղել է Աղավնաձոր, իսկ 13.30-15.30-ը Ռինդ համայնքներում: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի և Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելել են համայնքապետարաններ, համայքի դպրոց և բուժկետ: Աղավնաձոր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել գյուղի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման, բուժկետի վերանորոգման, գյուղում արտադրվող խաղողի բերքի իրացման հարցերը: Խաղողագործների հետ զրույցի ժամանակ մարզպետը նշել է, որ խաղողի իրացման գինը կախված է միայն մթերվող խաղողի որակից, ուստի անհարժեշտ է ամեն ինչ անել համապատասխան որակն ապահովելու համար, իսկ մթերումների գործընթացին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ամեն կերպ կօժանդակեն, որպեսզի արտադրված որակյալ խաղողը իրացվի մինչև վերջին կիլոգրամը: Աղավնաձորցիները խիստ հետաքրքրված էին համայնքների խոշորոցման գործընթացի սպասելիքներով: Մարզպետը ներկայացրել է խոշորացման առավելություններից ամենակարևորը՝ ֆինանսական մեծ ներդրումներով համայնքային նշանակության ավելի մեծ խնդիրերի լուծման հնարավորությունը: Մանկավարժները հիմականում բարձրացրին արվեստի դպրոցի դահլիճի և հանրակրթական դպրոցի ջեռուցման, մանկապարտեզի վերանորոգման հարցերը: Նշենք, որ Աղավնաձորում շրջայց է եղել նաև համայնքային մանկապարտեզում: Ռինդում այցն սկսվել է գինու արտադրամասում շրջայցով: Այնուհետ մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ հանդիպումով, որի ընթացքում բարձրացվել է դպրոցական լաբորատոր սարքավորումների և համակարգչային տեխնիկայի ձեռք բերման հարցերը: Իսկ համայնքի բնակիչները բարձրացրել են մանկապարտեզի վերանորոգման, արտադրված խաղողի և մրգի մթերման, ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի վերանորոգման, կիսկառույց կոյուղու ավարտման, հողերի չափագրման ընթացքում տեղ գտած անճշտությունների շտկման հետ կապված հարցերը: Ինչպես միշտ բուժկետերում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է բուժկետի սանիտարահիգիենիկ իրավիճակին և բնակչության սպասարկման առկա հնարավորություններին:

Վայոց ձորի մարզպետարանում հանդիսավորությամբ վաստակած հանգստի ճանապարհեցին Վարգես Իսախանյանին 04.05.2015
2015 թվականի ապրիլի 30-ին քաղաքացիական ծառայության համակարգում աշխատանքային գործունեությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հարգանքի միջոցառում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վարդգես Իսախանյանի պատվին: Հանդիսավոր կերպով կենսաթոշակի ճանապարհելու նպատակով կազմակերպված միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, փոխմարզպետները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետ Հարություն Սարգսյանը բարեմամաղթանքներ հղեց Վարդգես Իսախանյանին և նշեց, որ Վարդգես Իսախանյանն իր բազմամյա գործունեության և աշխատանքային բարձր պատասխանատվության համար արժանացել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրին: Գործընկերները նույնպես սրտառուչ բարեմաղթանքներ հնչեցրին: Մենք նույնպես միանում ենք բոլոր բարեմաղթանքներին և ասում՝ վաստակած հանգստի բարի վայելում:


