Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Քննարկում` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 17.06.2015

2015 թվականի հունիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քննարկում` Ջերուկ քաղաքի դպրոցներ հաճախող երեխաների տեղափոխման և դպրոցների կարգավիճակի հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արսենյանը, թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ստեփան Ստեփանյանը: Քննարկման արդյունքում որոշվեց բարձրացված հարցերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարին:

Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 8-րդ միջազգային հուշամրցաշարին

Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 8-րդ միջազգային հուշամրցաշարին 16.06.2015

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 8-րդ միջազգային հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, վաղամեռիկ շախմատիստի հիշատակին այս ավանդական մրցաշարը կազմակերպելու համար, ու հույս հայտնել, որ մարզաձևի նոր սերնդի ներկայացուցիչները ուսումնասիրելով Կարեն Ասրյանի խաղաոճը և տակտիկան, իրենց համար նոր բացահայտումներ կանեն ամենաինտելեկտուալ մարզաձևում: Ներկաներին ողջունել է նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում hունիսի 15-25-ը անցկացվող հուշամրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 92 շախմատիստ: Աղբյուրը՝ msy.am, 16.06.2015

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի հունիս ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի հունիս ամսվա ընդունելությունը 16.06.2015

2015 թվականի հունիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղեկալ Սամվել Թարվերդյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 99 քաղաքացի, ընդունելության էին եկել 102-ը: Ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմել էին 98 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 4-ը դիմել էին այլ հարցերով՝ աշխատանքի տեղավորման հարցով՝ 2, միջհամայնքային հարաբերությունների հարցով՝ 1, սեփական տան վթարայնության հարցով՝ 1 քաղաքացի: Այլ հարցերով դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին պատասխանելու նապատակով հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել ընդունելության եկած քաղաքացիներին:

Հրդեհ Մալիշկա գյուղում

Հրդեհ Մալիշկա գյուղում 16.06.2015

Հունիսի 15-ին, ժամը 14.23-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի Քահրև կոչվող տարածքում այրվում են անասնագոմեր: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.54-ին, մարվել՝ 17.01-ին: Ամբողջությամբ այրվել է Գ. Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքը` 250 քմ: Աղբյուրը՝ mta.gov.am, 16.06.2015

 Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը 15.06.2015

Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ՝ ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2015 ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաև զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ: Զորակոչի անցկացմանն օժանդակող յուրաքանչյուր օղակից ինչ աշխատանք է պահաջվելու, որոնք են նախորդ զորակոչի ընթացքում արձանագրված բացթողումներն ու ձեռքբեռումները և ինչ առանձնահատկություններ են ներդրվելու հերթական զորակոչի ընթացքում: Այս հարցերի քննարկմանն էր նվիրված Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը:

ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի ,,Հոգևոր ակումբի,, անդամներն այցելեցին սահմանամերձ Խաչիկ համայնք

ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի ,,Հոգևոր ակումբի,, անդամներն այցելեցին սահմանամերձ Խաչիկ համայնք 15.06.2015

Անվախ, հյուրընկալ և բերդի պես կանգուն. ահա այսպես կարելի է որակել ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղը և նրա բնակիչներին: Սահմանամերձ գյուղերը գտնվում են մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում են և դա արտահայտվում է ոչ միայն տնտեսական և ֆինանսական ենթակառուցվածքներում օգնություն և օժանդակություն տրամադրելով, այլև կարևորվում էմեր սահմանները պահող և պահպանող գյուղերի հոգևոր և մշակութային կյանքը հարստացնելու խնդիրը: Հենց այս նպատակով էր, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի աջակցությամբ` Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները, Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորները և Եղեգնաձորի հոգևոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը հունիսի 14-ին այցելեցին Խաչիկ համայնք: Այցի նպատակը ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվող հոգևոր ակումբի հանդիպումը սահմանամերձ գյուղում անցկացնելն էր: Տեղեկացնենք, որ Վայց ձորի մարզային երիտասարդական կենտրում գործում է հոգևոր ակումբ, որը վարում է Եղեգնաձորի հոգևոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը: Հանդիպումների նպատակը երիտասարդների հոգևոր դաստիարակությունն է: Եվ այս անգամ ակումբի հերթական հանդիպումը որոշվեց անցկացնել Խաչիկ գյուղում: Ներկաները մասնակցեցին Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի կողմից մատուցված կիրակնօրյա պատարգին, այցելեցին նաև Քարակոփ կամ Խոտակերաց եկեղեցի, որը Հայաստանի նշանավոր վանքերից մեկն է: Հոգևոր ակումբի հանդիպման ժամանակ տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը խոսեց հայ ժողովրդի ազգային ինքնության, բարոյական և քրիստոնեական արժեքների պահպանման գործում Հայ եկեղեցու դերի և նշանակության մասին: Նշեց, որ դարեր շարունակ Հայ եկեղեցին հայոց պետականության կայացման գործում իր ուրույն դերն է ունեցել: Եկեղեցին այսօր ներկայացված է նաև հայոց բանակում, ինչը մեծապես կարևոր է մեր զինվորի մարտական ոգին բարձր պահելու գործում: Խորհրդանշական էր, որ այդ մասին խոսվեց հենց Խաչիկ գյուղում, ուր Հայոց բանակի զինվորները բարձր մարտական ոգով և առ Աստված հավատով պահպանում են մեր սահմանները: Խոսվեց նաև քրիստոնեկան արժեքները խեղաթյուրող աղանդների, դրանց վտանգի մասին` շեշտադրելով դրանց դեմ պայքարի կարևորությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 17:03:12