Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում մեկնարկեց ամառային զորակոչը

05.07.2015

2015 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ամառային զորակոչը: Վայոց ձորի մարզում ամառային զորակոչի առաջին հավաքը տեղի ունեցավ հուլիսի 5-ին` մարզկենտրոն Եղեգնաձորում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նորակոչիկներին բարի երթ, անվտանգ և աչալուրջ ծառայություն մաղթելով նշեց, որ նրանց` մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևորագույն գործն է վստահվում: Այդ պատասխանատու և սրբազան առաքելության համար մեր զինվորներին հարկավոր է ուժ, բարձր մարտունակություն և կամք: Մարզպետն իր խոսքում ասաց, որ Վայոց ձորի զինվորները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ և մեր մարզի անունը միշտ բարձր են պահել Հայոց բանակում: Նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողներին ու հարազատներին Հ. Սարգսյանը մաղթեց համբերություն և տոկունություն` նշելով, որ նրանք պետք է հպարտ լինեն նման զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար:
Նորակոչիկներին իրենց բարեմաղթանքները հղեցին նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատնքների գծով տեղակալ Վահրամ Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը:
Նորակոչիկներին բարի երթ մաղթելու և անվտանգ ծառայություն մաղթելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Առաքելյանը, Վայոց ձորի վետերանների մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Պետիկ Առաքելյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, Վայոց ձորի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, Գետափ համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանը և պաշտոնատար այլ անձինք:
Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին օրհնեց, հավատով առ Աստված և բարձր մարտական ոգով ծառայելու մաղթանքներ հղեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, որից հետո նորակոչիկները մեկնեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան:
Անվտանգ, ուշիմ ու խաղաղ ծառայություն ենք մաղթում մեր հանրապետության բոլոր նորակոչիկներին և զինծառայողներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:02:01