Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ,,Հայերի դատը մարդկության դատն է,, վերնագրով բաց դասին 16.04.2015
2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպված ,,Հայերի դատը մարդկության դատն է,, վերնագրով բաց դասին: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մշակութային և կրթական հաստատությունների աշխատակիցներ, դպրոցականներ: Միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի ավագ աշակերտների ուժերով, որի հեղինակն էր դպրոցի պատմության ուսուցչուհի Գոհար Ազատյանը: Ներկայացվեց ցեղասպանության պատմությունը, ընթերցվեց ցեղասպանության թեմայով գեղարվեստական ստեղծագործություններից հատվածներ, խոսվեց ,,Նեմեսիս,, օպերացիայի մասին և երախտագիտության խոսքեր հնչեցվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների հասցեին: Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին և մյուս հանդիսատեսներին ներկայության համար: Գրադարանի տնօրենը նշեց, որ միջոցառման մասնակից աշակերտներն իրենց լավագույն ընթերցողներն են, ուստի կազմակերպչին ու ներկայացման մասնակիցներին շնորհակալություն հայտնեց նաև շարունակական համագործակցության համար: Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում նույնպես շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, ի դեմս գրադարանի տնօրենի: Մարզպետն իր խոսքում նշեց, որ ցեղասպանության նահատակների հիշատակը վառ պահելու համար պետք է յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում լավագույնս կատարի իր պարտականությունները, նպաստելով Հայաստանի Հանրապետության հզորացմանը և պետականության ամրապնդմանը, որպեսզի այսուհետ ապրիլ ամիսը մեր երկրի համար դառնա ոչ թե սգո ամիս, այլ ,,Ապրելու ապրիլ,,: Նշենք, որ սրահում բացվել էր ցուցահանդես ,,Հարյուրամյա ոճիր ու հավերժող հայ ժողովուրդ,, խորագրով :

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 16.04.2015
2015 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է ,,ԱՄՔՈՐ,, կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արմեն Խալաթյանին: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և Սալլի համայնքի ղեկավար Սամվել Ղազարյանը: Մարզպետը ողջունեց հյուրերին և նշեց, որ կարևորում է համայնքնային խնդիրների լուծման ցանկացած ծրագրի իրականացում, անկախ դրանց ծավալների: Հանդիպումը կայացել է Սալլի համայքում իրականացվող ,,Համայնքի զարգացում՝ գյուղատնտեսության զարգացման և տեխնիկական աջակցության միջոցով,, ծրագրի շրջանակում: Արմեն Խալաթյանը ներկայացրեց նախկին տարիներին մարզում իրենց կողմից կատարված աշխատանքները և իրականացված ծրագրերը՝ մարզի 5 համայնքներում գյուղացիական կոոպերատիվների հիմնում և տարբեր աշխատանքներ կատարող գյուղտեխնիկայով նշված կոոպերոտիվների զինում: Ներկայացվեց, որ Սալլի համայնքում հիմնված կոոպերատիվին նույնպես կտրամադրվի գյուղտեխնիկա, կիրականացվի ոռոգելի ջրագծի վերանորոգում, ջրհավաք հորի կառուցում, ոռոգման ջրագծի արտաքին և ներքին ցանցի մաքրում: Բանախոսը նշեց, որ նոր գյուղտեխնիկայի գործադրման շնորհիվ կավելանա ջրդի վարելահողերի քանակը: Մարզպետը հետաքրքրվեց, թե համայնքում որքան աշնանացան և գարնանացան հերկ է իրականացվել: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ կատարվել է 5 հա աշնանացան և 5 հա գարնանացան հերկ, որը ծրագրի իրականացման արդյունքում կհասցվի 30-35 հա-ի: Մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը նշեց, որ դա կարող է մեծ օժանդակություն դառնալ Սալլիի նման փոքր համայնքի համար: Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփելով հանդիպումը շնորհակալություն հայտնեց հյուրին և պատրաստակամություն՝ հատագա համագործակցության, ի շահ մարզում գյուղատնտեսության զարգացման:

2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ոռոգման շրջանի ընթացքում Եղեգիս գետի ջրաքանակի նպատակային բաշխման և օգտագործման հարցերը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, ՋՕԸ Վայոց ձորի կառույցի ղեկավար Հազարապետ Նազարյանը և այլք: ՋՕԸ ղեկավարը զեկուցեց ոռոգման շրջանին ընդառաջ կատարված նախապատրաստական աշխատանքները: Հազարապետ Նազարյանը հավաստեց, որ այդ առումով համակարգն ամբողջովին պատրաստ է, սակայն հավելեց, որ սակավաջուր հուլիս և օգոստոս ամիսներին ջրաքանակի նվազման վտանգ է առաջանում: Մարզպետն առաջարկեց քայլեր ձեռնարկել, նշված ամիսներին հնարավորինս անկորուստ ջրամատակարարման, ջրաքանակի նպատակային բաշխման և խնայողական ռեժիմի կիրառումով բնակչությանն ապահովել համապատասխան քանակի ոռոգման ջրով:
Քարաթափում 15.04.2015
Ապրիլի 15-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Վարդենյաց լեռնանցք չհասած 3-րդ ոլորանում, ժայռաբեկորները պոկվել, ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը: Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածը մաքրել են մանր քարերից` մինչ ,,Եղեգնաձորի ՃՇՇ,, ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանումը: Ժամը 13.15-ի դրությամբ ,,Եղեգնաձորի ՃՇՇ,, ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհահատվածը. այն երկկողմանի երթևեկելի է: Աղբյուրը՝ mta.gov.am, 15, 04, 2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին նվիրված քննարկմանը 15.04.2015
2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին նվիրված քննարկմանը, որը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ , հաշմանդամներ, ՀԿ ներկայացուցիչներ: Միջոցառում կազմակերպել էին հաշմանդամների աջակցության ,,ՈՂՋԻ,, ՀԿ-ն, նախագահ Կամո Դավթյան և ,,Սոցիալ հոգեբանական հետազոտությունների և վիճակագրության կենտրոն,, ՀԿ-ն, նախագահ՝ Խնկանուշ Մարկոսյան: Միջոցառման սկզբում ցուցադրվեց խուլ երեխայի խոսելու ունակության զարգացման մասին ֆիմ, այնուհետ կազմակերպվեց քննարկում: Ելույթ ունեցավ Կամո Դավթյանը, ով ներկայացրեց հաշմանդամ դառնալուց հետոակտիվ կյանքով ապրելու իր ձգտման և իրականացնելու համար իր ներդրած ջանքերի մասին, որոնց շնորհիվ նա առանց ձեռքերի դաստակների դարձել է սեղանի թենիսի հանրապետական և միջազգային մրցումների հաղթող

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 14.04.2015
2015 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Կրթության պետական տեսչության կողմից Եղեգնաձոր և Վայք քաղաքների վարժարաններում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետներ՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Հովհաննիսյանը և Ավագ Գաբրիելյանը, Եղեգնաձորի վարժարանի տնօրեն Վահան Աբրահամյանը և Վայքի վարժարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Արամյանը: Մարզպետը ներկայացրեց արձանագրված թերությունները կետ առ կետ և պահանջեց ներկայացնել թերությունների վերացման նպատակով կատարված քայլերը և իրականացված աշխատանքները: Հանձնարարեց այսուհետ գործել օրենքով սամանված կարգին համաձայն: