Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Օրգանական մեղվապահության և ագրոտուրիզմի զարգացման հեռանկարները Վայոց ձորի մարզում 23.06.2015
Օրգանական սնունդն աշխարհում լայն ճանաչում և կիրառում ունի: Հայաստանում այն համեմատաբար նոր երևույթ է, սակայն դա չի խանգարում որպեսզի այն իր ուրույն տեղը զբաղեցնի մեր հանրապետությունում: Այդ մասին է վկայում օրերս Վայոց ձորում մեկնարկած > ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է Եղեգնաձորում գործող >-ը` Եվրոպական միության աջակցությամբ: Հայաստանը օրգանական սնունդ արտադրելու մեծ ներուժ ունի՝ հատկապես հաշվի առնելով նախալեռնային ու լեռնային տարածաշրջանների հնարավորությունները: Ծրագրի նպատակներից է օրգանական մեղվաբուծության` որպես Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ճյուղերից մեկի, զարգացումը, ինչպես նաև օժանդակումը՝ մեղր արտադրող տնտեսություններին` օրգանական մեղր ստանալու սկզբունքներին և հմտություններին տիրապետելու հարցում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարարան 23.06.2015
2015 թվականի հունիսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի և ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան: Տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են գործարանի սեփականատեր և գործադիր տնօրեն Սարգիս Պողոսյանը, հաշվապահ Արման Գասպարյանը և այլ աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում խոսվել է մթերումների, արտադրության կազմակերպման, արտադրանքի տեսականու, ինչպես նաև գործարանի արտադրանքի սպառման և արտահանման հարցերի մասին: Նշվել է, որ նախատեսվում է արտադրրանքի տեսականին հասցնել շուրջ 6 տասնյակի, այդ թվում՝ հյութեր, մուրաբաներ և պահածոյացված բանջարեղեն: Մարզպետին տեղեկացրել են, որ հունիսի 23-ի դրությամբ գործարանում աշխատում է 120 մարդ, ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում աշխատատեղերը կավալանան, հասնելով՝ 270-ի:

Կառավարությունում քննարկվել են ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները 22.06.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերում, մասնավորապես, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և քաղաքաշինության ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի ընթացքը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը: Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների ու մարզպետարանների համակարգված համատեղ աշխատանքը և բարձրացված հարցերի լուծման առնչությամբ մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին: Անդրադառնալով մարզերում մանկապարտեզների հետ կապված իրավիճակին՝ վարչապետը հանձնարարել է ՏԿԱԻ նախարարին ու մարզպետներին՝ մինչև հունիսի վերջ ուսումնասիրել ՀՀ մարզերի բոլոր մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանները և քայլեր ձեռնարկել, որպեսզի սեպտեմբերին իրավիճակը լիովին կարգավորված լինի:

Կազմակերպվել է ,,Վայքն ընտրում է էներգախնայողությունը,, միջոցառումը 22.06.2015
Հունիսի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվեց ,,Վայքն ընտրում է էներգախնայողությունը,, միջոցառումը: Միջոցառումը կազմակերպվել էր,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամը` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում,, ծրագրի շրջանակներում: Միջոցառման նպատակն էր Վայքի բնակչությանը տեղեկացնել էներգաարդյունավետության և արևային էներգիայի կիրառման հաջողված փորձերի մասին, ինչն էլ հետագայում կնպաստի Վայք քաղաքում ,,Քաղաքապետերի դաշնագրի,, ներքո էներգետիկ կայուն զարգացման գործողությունների հաջող իրականացմանը: Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Ելույթ ունեցան նաև Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, հյուրեր և այք:

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց մարզպետերի հետ 19.06.2015
Հուլիսի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ բոլոր 10 մարզպետերի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցերը, գույքահարկի և հողի հարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց առնչվող խնդիրները, համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերը, կարկտահարված համայնքների խնդիրներն ու մանկապարտեզներում տիրող սանիտարական վիճակին առնչվող հարցերը: Հանրապետությունում իրականացվող պետական բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն սահմանված ժամկետներում, վերանայման ենթակա է երկու ծրագիր՝ առկա ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 19.06.2015
Հարգելի բուժաշխատողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, որը նշվում է հունիսի 21-ին: Եվս մեկ անհրաժեշտ անգամ ու սիրով ուզում եմ նշել, որ բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրական մասնագիտությունն է, քանզի Դուք եք առողջ կյանք պարգևում մարդկանց և իրականացնում նրանց առողջության պահպանման կարևոր և շնորհակալ գործը: Բուժաշխատողների օրվան նվիրված տոնն առիթ է Ձեզ շնորհակալություն ասելու, Ձեզ նույնպես ամուր առողջություն մաղթելու: Վայոց ձորի մարզի հարգելի բուժաշխատողներ, համոզված եմ, որ Դուք կանեք հնարավոր ամեն բան, մեր մարզի ազգաբնակչության բուժսպասարկումը պատշաճորեն իրականացնելու և սպասարկման որակը շարունակական կերպով բարելավելու ուղղությամբ: Մարզային իշխանություններն էլ իրենց հերթին, օգտվելով ՀՀ կառավարության կողմից նախանշված՝ առողջապահության բնագավառում տեղի ունեցող բարեփոխումների ծրագրի ընձեռած հնարավորություններից, կձեռնարկեն հնարավորը ամեն քայլ՝ Վայոց ձորի մարզային առողջապահական կազմակերպությունները վերազինելու, ինչպես նաև բժիշկ-մասնագետներին հանրապետությունում տեղի ունեցող որակավորման դասընթացներին ներգրավելու համար, կարևորելով՝ բժշկի մասնագիտական գիտելիքների թարմացումը և բժշկագիտության զարգացման արդի մակարդակին համապատասխանությունը: Հարգելիներս, կրկին շնորհավորում եմ Ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում եմ մասնագիտական առաջընթաց և աշխատանքային հաջողություններ: Շնորհակալություն Ձեզ, ամենաշնորհակալ գործունեության համար:


