Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի  Խոյի կուսակալությունը  ընդլայնում են  տնտեսական, մշակութային, մարզական համագործակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալությունը ընդլայնում են տնտեսական, մշակութային, մարզական համագործակցությունը 15.06.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալ Հոսեյն Սեյվանի Ասլը ս/թ հունիսի 11-ին ստորագրել են Հուշագիր, ըստ որի՝ երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ պայմանավորվածությունների իրականացման համար ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալությունը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը ընդլայնում են տնտեսական, մշակութային, մարզական համագործակցությունը, հիմք ընդունելով՝ 05.11.2010 թվականին Խոյ քաղաքում կնքված հուշագրի 9-րդ նիստի 1, 6, 2 կետերի պահանջները: Կողմերը համաձայնվում են փոխադարձ համագործակցության շարունակմանը նախկինում ստորագրված Հուշագրի հետևյալ կետերով.

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 12.06.2015

Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի հունիսի 12-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 12.06.2015

2015 թվականի հունիսի 11-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ հանդիպում մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ,,Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾԻԳ,, պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը: Աշոտ Վարդանյանը ներկայացրեց մարզի համայնքներում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ գազաֆիկացման, ոռոգման ու խմելու ջրագծերի կառուցման և վերանորոգման աշխատանքներ: Նա նշեց, որ բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լուծել համայնքի կողմից իրականացվող համաֆինանսավորման հարցերը: Իրենց հուզող խնդիրների վերաբերյալ ԾԻԳ-ի տնօրենին հարցեր ուղղեցին Գետափ, Արենի, Մալիշկա, Արին, Գոմք և Ելփին համայնքների ղեկավարները:

Տեղեկատվություն 12.06.2015

ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թ. մայիս ամսին կատարած աշխատանքների մասին:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 12.06.2015

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2015 թվականի մայիս ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում 11.06.2015

Ս/թ հունիսի 10-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ղեկավարությամբ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանի մասնակցությամբ անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` ,, Կեչուտի ջրամբարի պատվարի փլուզումը կանխելու կամ փլուզման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու կազմակերպում և իրականացում,, թեմայով: Օրակարգը ներկայացրեց և վարեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ, քաղաքացիական պաշտպանության Վայոց ձորի մարզային շտաբի պետ Հարություն Սարգսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-21 17:42:51