Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզում 2024թ․ մայիս ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 04.06.2024
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունում՝ >-ում, ապրիլ ամսին գրանցվել է 16 ծնունդ, որից՝ 7 տղա, 9 աղջիկ։ Կատարվել է 7 կեսարյան հատում։

2025 թվականի Համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն Ջերմուկում 03.06.2024
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը Ջերմուկում մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ գործկոմի անդամների հետ անցկացված նիստին։ Քննարկվել են առաջիկա անելիքներին, ծրագրերի իրականացմանը և խաղերի անցկացմանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև ամերիկահայ բարերար, Համահայկական խաղերի համահիմնադիր Ալբերտ Բոյաջյանը։ Այնուհետև նիստի մասնակիցներն այցելել են նաև ըմպելասրահ և Ջերմուկ Գրուպ ընկերությանը պատկանող հանքային ջրի գործարան։

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Յուրաքանչյուր օր պետք է լինի երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների լուծումը ուշադրության կենտրոնում պահելու, նրանց անսահման ջերմությամբ և հոգատարությամբ պարուրելու օր: Նրանց հրաշք գոյությունը յուրաքանչյուր պահ մեզ համար ուրախության անսպառ աղբյուր է, իսկ նրանց հաջողությունները՝ հպարտության բերկրանք:Երեխաներն օրհնություն և պարգև են յուրաքանչյուր ընտանիքի համար: Իմ փոքրի՛կ բարեկամներ, թող ձեր ոսկեծամ մանկությունը լինի միայն ժպիտներով և դրական հույզերով շաղախված, թող տխրության ոչ մի նշույլ չստվերի ձեր լուսավոր ներկան ու գունեղ առօրյան:

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը Արենի համայնքում հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած անձանց հետ՝ պետական աջակցության ծրագրերի մասին տեղեկացնելու, մասնավորապես, «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին շահառուներին հանգամանալից տեղեկացնելու նպատակով։

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2024թ.–ի հունիսի 27-ին՝ ժամը` 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ: Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի 5 %-ի չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2024
Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ մայիսի 28-ին, մենք նշում ենք Հանրապետության տոնը: Տոնը մեծ խորհուրդ ունի. այն հայ ժողովրդի անկոտրում կամքի, աննկուն ոգու, ֆիզիկական, բարոյական և հոգևոր ուժերի աներևակայելի միաձուլման փայլուն օրինակ է: Առաջին հանրապետության ծնունդը նման էր հրաշքի, երբ աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների և արհավիրքների համապատկերում հայ ժողովուրդը իր լինելիության իրավունքն ամրագրեց դարեր ի վեր կորսված մեր բաղձալի պետականության վերականգմամբ: Նա ապացուցեց, որ երկրի համար օրհասական պահին իր շեների ավերակներից և մոխիրներից կարող է առասպելական փյունիկի նման վեր հառնել և ապրել, արարել, թեկուզ վիրավոր և արնաքամ ստեղծել հոգևոր արժեքներ: