Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

04.11.2024

   Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առիթով:
Սոցիալական ոլորտի աշխատանքը պահանջում է աշխատակցի մասնագիտական գիտելիքների և հմտությունների, մարդկային բարձր հատկանիշների և արժեքների համատեղում։ Եվ այս պարագայում ունենում ենք ցանկալի արդյունք և ձեռքբերում։
Հասարակության կյանքի որակը բարելավելուն, տարբեր խոցելի խմբերին աջակցելուն, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց հուսադրելուն և հոգսերին ապրումակցելուն ուղղված ձեր անմնացորդ ջանքերն արժանի են բարձր գնահատանքի և հարգանքի։
   Ձեր արդյունավետ աշխատանքով և ճկուն մոտեցումներով, աշխատանքային պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու պատրաստակամությամբ շարունակում եք ընդլայնել հասարակության վստահությունը սոցիալական համակարգի և պետության՝ քաղաքացու սոցիալական շահը կարևորելու քաղաքականության նկատմամբ։
   Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ, մասնագիտական օրը առիթ է մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնելու ձեզ ամենօրյա բարդ և արժանապատիվ, պատասխանատու և մարդասիրական աշխատանքի համար։
   Ցանկանում եմ ձեզ շարունակական կատարելագործում մասնագիտական աշխատանքում, ուժ և եռանդ՝ մարդկանց սատարելու առաքելությունում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 15:01:42