Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

28.10.2024

   Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ շարունակական հանդիպումների շրջանակներում օրերս Եղեգնաձոր համայնքի Ագարակաձոր բնակավայրում Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, վարչական ղեկավար Կարեն Մարտիրոսյանը մեր հայրենակիցների հետ քննարկել են նրանց հուզող հարցերը, անդրադարձել ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, արձանագրել առկա խնդիրները, տվել պարզաբանումներ:
   Հոկտեմբերի 25-ին Արենի բնակավայրում Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ Վարդան Հովհաննիսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը,մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը բնակավայրում հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներկայացրեցին աջակցության ծրագրերի ընթացքը, պայմանները, հնարավորությունները, լսեցին նրանց մտահոգությունների մասին, պարզաբանեցին մի շարք հարցեր:
Հանդիպումների ժամանակ ներկայացվել են նաև համայնքներում առկա հնարավորությունները, ենթակառուցվածքները, զբաղվածության ոլորտները և այլն:
   Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում կարևորել են նմանատիպ /փոքր/ ձևաչափով հանդիպումները, քանի որ այսպես հնարավոր է դառնում առավել կոնկրետ վեր հանել խնդիրները և առավել հասցեական դարձնել դրանց լուծումները:
   Նրանք մեկ անգամ ևս պատրաստակամություն են հայտել իրենց իրավասության շրջանակներում աջակցել մարզում բնակվող տեղահանվածներին, մշտական ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 15:01:42