Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ»-ի շրջանակներում  խճուղային հեծանվավազքի դպրոցականների սիրողական մրցաշարի մարզային փուլը

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ»-ի շրջանակներում խճուղային հեծանվավազքի դպրոցականների սիրողական մրցաշարի մարզային փուլը 20.09.2024

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ»-ի շրջանակներում խճուղային հեծանվավազքի դպրոցականների սիրողական մրցաշարի մարզային փուլը։ Մարզի միջնակարգ և ավագ դպրոցների 33 թիմերը /10-12-րդ դասարաններից 1 տղա և 1 աղջիկ/ մասնակցեցին մրցույթին, որն անցկացվեց Գետափ-Մարտունի ճանապարհահատվածում։ Մրցույթի արդյունքում 1-ին հորիզոնականը գրավեց Արտաբույնքի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ հորիզոնականում Աղավնաձորի միջնակարգ դպրոցի աշակերտներն էին, իսկ հաղթական եռյակը եզրափակեց Արենիի միջնակարգ դպրոցի թիմը։

Հայտարարություն

Հայտարարություն 18.09.2024

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Չիր–Չիր» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Չրերի պահպանում և վերամշակում» թեմայով նոր մեկօրյա վերապատրաստման դասընթաց, որին կարող են մասնակցել Վայոց ձորի չրարտադրությամբ զբաղվող բնակիչները։ Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությանբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամուտի ստեղծմանը՝ ի շնորհիվ մասնագիտական կարողությունների ավելացմամբ և գույքի ներդրմամբ։

   Վայոց ձորում կազմակերպվեց «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի էքսպո-արշավ

Վայոց ձորում կազմակերպվեց «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի էքսպո-արշավ 16.09.2024

Սեպտեմբերի 14-ի ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում ներկա գտնվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ կազմակերպված «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավին, որին տաղավարներով ներկայացել էին մարզում գործող մշակութային օջախները: Ցուցադրությանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր, ուսուցիչներ և աշակերտներ:

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 16.09.2024

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին , Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեղի կունենա Եղեգնաձոր  համայնքի ավագանու արտահերթ  նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը 16.09.2024

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։30-ին , Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ https://www.yeghegnadzor.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&nt=1&g=de0a69b9-39a7-40e5-a972-6b2b7fba497d

   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ընդունեց Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ընդունեց Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 13.09.2024

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմում ընդունեց Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին։ Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Բագրատ Սողոմոնյանը, Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, Սենատի աշխատակից Մարիան Թեոլեյրը և Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական Քսավիե Ռիշարը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-07 17:48:21