Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնը Եղեգնաձորում

«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնը Եղեգնաձորում 26.08.2024

Օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել «Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնը։ «Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ։ Փառատոնի շրջանակներում Վայոց ձորի արտադրողները «Ֆեստիվառի» տաղավարներում ներկայացրել են իրենց ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև կազմակերպել են խեցեգործության և ծղոտագործության վարպետաց դասեր։

Նշվեց Քարագլուխ բնակավայրի օրը

Նշվեց Քարագլուխ բնակավայրի օրը 26.08.2024

Օգոստոսի 25-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրում ներկա գտնվեց գյուղի տոնին նվիրված միջոցառմանը։ Արդեն մի քանի տարի օրը՝ որպես գյուղի տոն, նշվում է բարերար, ծնունդով քարագլխեցի Արտակ Խաչատրյանի նախաձեռնությամբ, ով Քարագլուխ գյուղում հիմնանորոգել կամ վերանորոգել է մի շարք շինություններ՝ նոր շունչ հաղորդելով դրանց՝ մարզամշակութային կենտրոն, արվեստի կենտրոն, պանթեոն, Սուրբ Խաչ եկեղեցին և դրան կից հարմարավետ և գեղեցիկ պուրակ և այլն։

Հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզում գործող և գրանցված որսորդական միությունների ներկայացուցիչների հետ

Հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզում գործող և գրանցված որսորդական միությունների ներկայացուցիչների հետ 23.08.2024

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ ու գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության համակարգմամբ օրերս տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզում գործող և գրանցված որսորդական միությունների ներկայացուցիչների հետ։ Մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նախքան որսաշրջանի բացման պաշտոնական հայտարարումը նման հանդիպման կազմակերպման անհրաժեշտությունը։

Եղեգնաձորի համայնքապետարանը կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ

Եղեգնաձորի համայնքապետարանը կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ 23.08.2024

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2024թ.–ի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի մրցույթ: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 19-ը, ժամը՝ 18:00-ն: Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Մեկնարկում է 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

Մեկնարկում է 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը 22.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «1115․Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակներում ընդունում է հայտեր 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար: «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

Ամփոփվել են <<Բուսաբուծության աջակցության >> ծրագրի շրջանակում հացահատիկային մշակաբույսերի ցանքի մոնիթորինգի արդյունքները

Ամփոփվել են <<Բուսաբուծության աջակցության >> ծրագրի շրջանակում հացահատիկային մշակաբույսերի ցանքի մոնիթորինգի արդյունքները 21.08.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված > ծրագրի շրջանակում մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում, Վայք համայնքի Խնձորուտ, Զառիթափ, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Արտավան, Սարավան, Զեդեա, Արին, Հերհեր, Կարմրաշեն բնակավայրերում, Արենի համայնքի Չիվա, Ելփին, Խաչիկ բնակավայրերում կատարվել է հացահատիկային (գարի, ցորեն, հաճար) և կերային (առվույտ, կորնգան) մշակաբույսերի մաքուր և խառը ցանք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01