Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ 19.06.2020
Ս/թ հունիսի 25-ին, ժամը՝ 15:00-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգը՝
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 67 դեպք: Փաստացի բուժում է ստանում 38 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 21 անձ, 17-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից): Այս պահին ունենք՝ առողջացած 28 անձ: Մարզում արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 91 (կին) տարեկան: ❗ ՀԻՇԵՑՈՒՄ ❗
Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, առաջնորդվելով՝ ՀՀ վարչապետի, ՀՀ պարետի և ՀՀ Վայոց ձորի մարզպետի ցուցումներով, Վայոց ձորի մարզի 8 համայնքների (6-ը՝ խոշորացված) ղեկավարները, տեղակալները, խոշորացված համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարները և համայնքապետարանի աշխատակիցները, շրջայցեր են կատարել իրենց համայնքներում, տեղում համոզվել, թե բնակիչների և համայնքներում գործող բանկերի, խանութների, գեղեցկության սրահների և սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների աշխատակիցների կողմից ինչպես են պահպանվում հակահամաճարակային կանոնները: Համայնքների ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում կրկին հորդորել են բոլորին՝ հետևել պարետի որոշումներով սահմանված հակահամաճարակային կանոններին և խստորեն կատարել դրանց պահանջները՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շրջայց է կատարել մարզկենտրոն Եղեգնաձորում 18.06.2020
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի այլ աշխատակիցներ հերթական շրջայցը կատարեցին մարզկենտրոն Եղեգնաձորում, տեղում տեսնելու, թե ինչպես են տնտեսվարողները և բնակիչները կատարում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության՝ COVID 19-ի համավարակի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջները: Կրկին կոչ անելով բնակիչներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ շնորհակալություն հայտնեցին այն քաղաքացիներին, ովքեր կրում էին դիմակներ և պահպանում էին սոցիալական հեռավորությունը։ Տնտեսվարող բոլոր սուբյեկտների մոտ առկա էին ախտահանող հեղուկներ, դիմակ և ձեռնոց կրելու պահանջը պարունակող պաստառներ և արված էին գծանշումեր: Դիմակը ոչ ճիշտ ձևով կրող քաղաքացիներին հորդորեցին, այն կրել սահմանված ձևով՝ փակելով քիթը և բերանը:
Հայ օգնության ֆոնդի(ՀՕՖ) Այո հարթակը նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) համավարակի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի բուժհաստատություններին նվիրատվության կարգով տրամադրել է անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ. 1. արտահագուստ՝ 90 հատ, 2. դիմակ՝ 5000 հատ, 3. դեմքի պաշտպանիչ վահան՝ 10 հատ, 4. ձեռնոց N 100՝ 10 տուփ, 5. բժշկական խալաթ՝ 1000 հատ, 6. բժշկական գլխարկ՝ 1000 հատ, 7. բախիլ՝ 1000 հատ, 8. վարակազերծ նյութ(պրեսեպտ հաբեր)՝ 2400 հատ, 9. ջերմաչափ՝ 8 հատ: Վերը նշված պաշտպանիչ միջոցները տրամադրվել են



