Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <START-ME-UP> ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

03.07.2020

 

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ  <Կայուն համայնքներ> ծրագիրը (ՄԱԶԾ ԿՀ) հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը։

 

Նորարարական նախաձեռնությունների իրականացման նպատակով ՄԱԶԾ ԿՀ տրամադրում է ներկայացված և ընտրված Ծրագրի ընդհանուր արժեքի` առավելագույնը 20.000 ԱՄՆ դոլարի 70% համաֆինանսավորում` նախագծային և նախահաշվային աշխատանքների, ագրոպարենային ոլորտի սարքավորումների, շինանյութի և գույքի ձեռքբերման, մարքեթինգային ծախսերի, մասնագիտական խորհրդատվության և վերապատրաստման դասընթացների համար։

Ծրագրերի ընտրությունը կատարվելու է երկու փուլով ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից սահմանված պայմաններին և չափանիշներին համաձայն՝ մրցութային հանձնաժողովի կողմից:

 

<Կայուն համայնքներ> ծրագիրն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

 

Ø  Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք ովքեր.

·         ունեն ՀՀ քաղաքացիություն, վերջին 5 տարվա ընթացքում մշտական բնակություն  Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում,

·         ունեն նորարարական նախաձեռնությունների ծրագիր կապված գյուղատնտեսական ապրանքների վերամշակման և սննդի արտադրության հետ,

·         պատրաստակամ են ներդնել ֆինանսական միջոցներ Նախագծի ընդհանուր արժեքի 30%-ի չափով,

·         Նախագծի մեկնարկին կլինեն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,

·         նվազագույնը երեք տարի պարտավորվում են իրականացնել Նախագիծը,

·         պարտավորվում են իրականացնել ՄԱԶԾ ԿՀ ծրագրի կողմից մշակված և ծառայությունների բարելավմանն ուղղված դրույթները, մասնակցել վերապատրաստման դասընթացներին ու միջոցառումներին:

 

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված հայտադիմումը։

Այն կարող եք գտնել այստեղ կամ հետևել հղմանը՝  https://form.jotform.com/SustainableCommunities/start-me-up-project

 

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. հուլիսի 20-ը ժամը 18։00:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

·         Ժամկետանց և ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու,

·         Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։

 

Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 96) 439323; +(374 91) 041323; +(374 93) 921099բջջային հեռախոսահամարներին, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-18:00:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:12:42