Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում

07.07.2020

 ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին այցելել է միասնական քննությունների Եղեգնաձորի քննական կենտրոն, որը տեղակայված է նախարարության ենթակայության ավագ դպրոցում:
Արձանագրվել է, որ քննական կենտրոններում անվտանգության բոլոր կանոնները պահպանված են, այնուամենայնիվ քննարկվել է  բակում գծանշումների քանակի ավելացման անհրաժեշտությունը:

Նախարարն այցելել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը նշել է, որ իրենք ամեն տարի իրականացնում են մասնագիտական կողմնորոշման տեղեկատվական և վերլուծական աշխատանքներ, որի արդյունքում էլ վերջին տարիներին ավելացել են մասնագիտություններ ՝ բացվել են բաժիններ տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, գինեգործության, փայտարվեստի, խոհարարական գործի և այլ մասնագիտությունների գծով:

Նախարարին ներկայացվել է ուսումնաարտադրական լսարանները, գինու և հյութերի արտադրության լաբորատորիան, ակվապոնիկայի սկզբունքով կառուցված փակ ջերմատունը: Քննարկվել է քոլեջի առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Արայիկ Հարությունյանն այցելել է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի՝ համաշխարհային բանկի վարկային ծրագրով կառուցվող շենքի շինհրապարակ՝ ծանոթանալու վերսկսված շինարարական աշխատանքների ընթացքին և հայտնաբերված միջնադարյան գինու հնձանի ներկա վիճակին:
Նախկինում շինարարական աշխատանքները շուրջ մեկ տարի դադարեցվել էին, շինհրապարակում հայտնաբերված մշակութային արժեք հանդիսացող գինու հնձանի ճակատագիրը որոշելու համար: Հնագիտական հետազոտության, մասնագիտական տարբեր խմբերի, ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների, մարզպետարանի ջանքերի շնորհիվ լուծման մի քանի տարբերակներ է առաջադրվել, որից հետո հայտարարվել է վերանախագծման մրցույթ: Մրցույթում հաղթող է ճանաչվել մոկ այլ շինարարական կազմակերպություն, որն այս պահին իրականացնում է աշխատանքները և հնձանը պահպանելու պարտավորություն ունի:
Շինարարությունն իրականացնղ կազմակերպությունը Վայոց ձորի մարզպետարանի մասնագետների առաջարկով աշխատանքների ընթացքում հնձանի պահպանության հարցի լուծման նոր առաջարկներ է մշակել, որն էլ կներկայացվի ԿԳՄՍ նախարարություն՝ հնձանի պահպանման գործընթացի երկրորդ մասի իրականացման վերջնական ձևաչափը հաստատելու համար: Մարզպետարանը սեփական նախաձեռնողականությամբ աջակցում է հնձանի պահպանման և դպրոցի կառուցման գործընթացներին, քանի որ դպրոցի կառուցմամբ Եղեգնաձոր քաղաքում ապահովվելու է սեյսմիկ և այլ վտանգներից հնարավորինս ապահովված, աշակերտների կրթության համար բարեկեցիկ, միևնույն ժամանակ պատմամշակութային արժեք ունեցող միջավայր:
Չնայած հնձանի պահպանման հետ կապված շինտեխնիկա կիրառելու սահմանափակմանը, ձմռան ամիսների եղանակային պայմաններին և համաճարակային խնդիրներին, այս պահին ողջ թափով ընթանում են շինարարական աշխատանքները, ավարտը նախատեսված է 2021թվականի սեպտեմբերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46