Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պահպանի՛ր հակահամաճարակային կանոնները

Պահպանի՛ր հակահամաճարակային կանոնները 12.06.2020

  ✅  Հաճախ լվա ձեռքերդ կամ ախտահանիր սպիրտային հիմքով լուծույթով ✅  Կրիր դիմակ հանրային բաց և փակ տարածքներում ✅  Պահպանիր սոցիալական հեռավորություն՝ 1.5-2 մետր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է 2019 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է 2019 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը 12.06.2020

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին Վարազդատ Կարապետյանի Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է տարածքային կառավարման մարմինների, համայնքների դոտացիաների, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի ոլորտների կատարողականներին: Նիստում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես է եկել ՀՀ պետական բյուջեից 2019-ին Վայոց ձորի մարզին հատկացված գումարի (2 մլրդ 820 մլն դրամ) կատարողականի վերաբերյալ հաշվետվությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 10.06.2020

 Կրի՛ր, դիմակ և պահպանի՛ր 1.5-2մ հեռավորություն մյուս հաճախորդներից և անձնակազմից: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն  

COVID 19-ի  համավարակի հավանական  տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում կրկին ախտահանման աշխատանքներ են իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի շենքում

COVID 19-ի համավարակի հավանական տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում կրկին ախտահանման աշխատանքներ են իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի շենքում 09.06.2020

ՀՀ Վայոց ձորի մարզում Նոր կորոնավիրուսի՝ COVID 19-ի, համավարակի հավանական տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում, հետևելով ՀՀ պարետի կողմից ընդունված որոշումներով սահմանած ցուցումներին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ, այսօր կրկին ախտահանման աշխատանքներ են իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում։ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից ախտահանվել են շենքի մուտքն ու բոլոր սենյակները։ Մարզպետարանի անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով, մարզպետարանի շենքում և հարակից տարածներում իրականացվում են համավարակի տարածման դեմ կանխարգելիչ մի շարք միջոցառումներ, որոնք կրելու են շարունակական բնույթ։

 ՀՀ Վայոց ձորի մարզում  համավարակի կանխարգելման ուղղությամբ  աշխատանքներ են իրականացվում մարզի բոլոր համայնքներում

ՀՀ Վայոց ձորի մարզում համավարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում մարզի բոլոր համայնքներում 08.06.2020

Ի կատարումն՝ Համավարակի (COVID-19) կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության, ՀՀ պարետի, ՀՀ ՏԿԵ նախարարության հանձնարարականների պահանջների՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանը, համագործակցաբար և հետևողականորեն միջոցառումներ են իրականացնում, ուղղված՝ Վայոց ձորի մարզի տարածքում նոր կորոնավիրուսի վարակի հավանական տարածումը կանխելուն: Կազմակերպվում են մշտադիտարկումներ՝ մարզի տարածքում գործող մարզային և համայնքային ենթակայությամբ բոլոր հաստատատությունների, ՀՀ բանկային համակարգի մարզային մասնաճյուղերի, սպասարկող այլ կազմակերպությունների, ժամանցային վայրերի կողմից քաղաքացիներին սպասարկելու և նրանց հետ հանդիպումների ընթացքում, ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարման խախտումները բացառելու նպատակով: Մշտադիտարկումներ են իրականացվում նաև

 ՀՀ  Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը և  տեղակալը աշխատանքային  այց են կատարել Եղեգիս համայնքի բնակավայրերի բուժամանկաբարձական կենտրոններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը և տեղակալը աշխատանքային այց են կատարել Եղեգիս համայնքի բնակավայրերի բուժամանկաբարձական կենտրոններ 08.06.2020

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը հունիսի 2-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այց են կատարել Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Քարագլուխ, Սալլի, Թառաթումբ, Հորս, Հորբատեղ, Արտաբույնք, Վարդահովիտ, Հերմոն և Եղեգիս բնակավայրերի բուժամանկաբարձական կենտրոններ (ԲՄԿ), որոնք գործում են համայնքային կենտրոն Շատին բնակավայրի ՊՈԱԿ-ի կազմում: ԲՄԿ-ները տեղակայված են հիմնականում գյուղապետարանների շենքերում՝ մեկ սենյակում: Վարչությունից տեղեկացնում են, որ բոլոր ԲՄԿ-ներն ապահովված են եղել առաջին բուժօգնության դեղորայքով, ունեցել են հաճախումների մատյան, որոնց մեջ գրանցված են եղել նաև հաճախորդների ջերմաչափումների արդյունքները: ԲՄԿ-ներն ապահոված են եղել ձեռքերի և մակերեսների ախտահանիչ նյութերով, անհատական պաշտպանիչ միջոցներով: Թվարկված բոլոր ԲՄԿ-ներում փակցված են եղել ՀՀ ԱՆ-ի կողմից տրված, COVID 19-ի վերաբերյալ, ազգանակչության հետ տարվող քարոզչական աշխատանքների պլակատները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-13 17:57:30