Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱՐԵՆԻՆ 33 ՄԼՆ․ ԴՐԱՄ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՏԵԽՆԻԿԱ Է ՍՏԱՑԵԼ

16.09.2020

Վայոց ձորի մարզի Արենի միավորված համայնքը ևս ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` <Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի> շահառուներից է։ Այս անգամ Արենին Համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ ստացել է կոյուղի մաքրող վակումային մեքենա։ Ներդրվել է 33 միլիոն դրամ։


Արենի միավորված համայնքում հատկանշական են <Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի>  ամբողջական արդյունքները։ Համայնքը գրեթե բոլոր ուղղություններով վերազինվել է նոր և ժամանակակից տեխնիկական միջոցներով, որի շնորհիվ աղբահանության, կոմունալ սպասարկման, գյուղատնտեսական աշխատանքները իրականացվում են առավել արդյունավետ. Արենիում բնակավայրերի առջև ծառացած խնդիրները կարողանում են լուծել սեփական միջոցներով, որը ծրագրի հիմնական գերխնդիրն է։ Արենին սեփական հայտերի հիման վրա մինչ օրս ստացել է 217 միլիոն 825 հազար դրամի տեխնիկա, որն, ըստ համայնքապետարանի, աննախադեպ է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45